ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են հայերին ու ադրբեջանցիներին սովորեցնում ատել միմյանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
rusrand.ru-ն գրում է, որ վերջին ամենաքիչը հարյուր հիսուն տարվա հայ-ադրբեջանական հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ատելության մթնոլորտի» էթնիկ-գաղափարական վիճակ: Շատերը չեն հասկանում, թե ինչ աստիճանի է հասել քարոզչությունը Ադրբեջանում և Հայաստանում: Մյուս կողմից էլ, այդ ամենի պատճառով շատ քչերը կարող են քար նետել Հարավային Կովկասի այդ բնակիչների վրա, քանի որ այդ ամենը կապված է իրական արյան, մարդկային տառապանքների և պատմական սարսափների հետ:
 
Հայերի և ադրբեջանցիների միջև փոխադարձ թշնամանք սերմանելու առանցքային դերերից մեկը խաղում են դպրոցական դասագրքերը և, ընդհանուր առմամբ, ուսումնական գործընթացը: Դպրոցական դասագրքերը առավել պատկերավոր կերպով են ցույց տալիս, թե ինչ է կատարվում ներկայումս: Այս ամենում առկա են մի շարք առանցքային պահեր:
 
Նախ, դա Ղարաբաղի և նրա բնակչության էթնիկ պատկանելության հարցն է, այսպես կոչված, պատմության հնացման ֆոնին: Երկրորդը քսաներորդ դարի սկզբի իրադարձություններն են: Ադրբեջանի պատմության դասագրքերում ընդհանրապես չի նշվում Հայոց ցեղասպանությունը, բայց 1918 թվականի իրադարձությունները` Բաքվի կոմունան և նրա անկումը և այլն, ներկայացվում են որպես Ադրբեջանի պատմության առանցքային պահ: «Հայելային» հայկական դասագրքերում ճիշտ հակառակն է. 1918 թվականի իրադարձությունները գործնականում չեն նշվում (իրականում դա Հայաստանի պատմությունը չէ), իսկ ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է: Եվ երրորդ հերթին կարևոր է 1988-1994 թվականների պատերազմի նկարագրությունը: Ընդ որում, կարևոր է ոչ թե ժամանակագրության վերարտադրումը, որքան օգտագործվող տերմինները: Ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով ադրբեջանական դասագրքերը հայերի նկատմամբ օգտագործում են «մեր հավերժ թշնամի», «հայ ֆաշիստ», «ահաբեկիչ», «ավազակ», և պարզապես «թշնամի» («դուշմանլար») տերմինները: Մեկ այլ հիմնական բառ է «օկուպանտ»-ը: Արևմտյան սոցիոլոգիական և լրագրողական հարցումների համաձայն, Բաքվում նույնիսկ 12 տարեկան երեխաները հստակ տարբերակում են ընկերներին և թշնամիներին, քաջատեղյակ են 1988-1994 թվականների պատերազմի առանցքային պահերին, և հատկապես Խոջալլուում և Շուշիում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք մեկնաբանվում են որպես «ադրբեջանցիների ցեղասպանություն»: Բացի դա, Ադրբեջանի դպրոցական ծրագրում ոչ թե «հավերժ թշնամի» թեման է գերակշռում, այլ առաջին հերթին վրեժխնդրության թեման: Ադրբեջանցի պատանիները լքում են դպրոցը վստահ լինելով, որ ռազմական վրեժխնդրություն պետք է անպայման լինի, Ղարաբաղը կվերադարձվի բացառապես զենքի ուժով, և «հավերժ թշնամին», «օկուպանտը» կարտաքսվի կամ կոչնչացվի:
 
Հայկական դպրոցներում շեշտադրումները որոշակիորեն այլ են: Այնտեղ 9-րդ դասարանից սկսում են ուսումնասիրել «Արցախյան ազատագրական պատերազմը», բայց պատմական համատեքստում: Հայաստանում գրեթե ամեն ինչ անմիջականորեն կապվում է «մոլորակի ամենահին մարդկանց» և հին հայկական պետության պատմության հետ: Հայաստանում, հաճախ բացառապես շեշտում են իրենց պատմության և մշակույթի հնությունը, և համապատասխանաբար, այն անարդարությունը, որն ի վերջո կրել է հայ ժողովրդը քսաներորդ դարում: Բացի այդ, հայկական դասագրքերը, գիտական աշխատությունները և լրագրությունը ծայրահեղ հայակենտրոն են, աշխարհի գրեթե բոլոր իրադարձությունները ինչ-որ կերպ կապում են հայերի հետ: Ընդհանուր առմամբ, հայկական դպրոցական դասագրքերը գրված են համեմատաբար չեզոք ձևով և զուրկ են հուզական գունավորումից: Նույնիսկ 1988-1994 թվականների պատերազմի իրադարձությունների հենց ընթացքը ներկայացվում է չոր, զուտ փաստացի ձևով: Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե բուն Ղարաբաղի համար պատերազմին, այլ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության և իրենց հին պատմության վրա: Հայերի հայրենասիրական ոգին ստեղծվում է հենց ցեղասպանության հիշատակման, ինչպես նաև հայերի պատմության հնացման միջոցով:
 
Եվ այդ համատեքստում իմաստ չունի մեկ անգամ ևս հիշեցնել, որ «թուրքերը հավերժ թշնամիներ» են: Միգուցե դպրոցական դասագրքերի հայ հեղինակներին հաջողվել է ուղղակիորեն խուսափել «ատելության խոսքից», բայց ցեղասպանությունից հոգեբանական տրավման հայերի մոտ այնքան խորն է, որ ոչ մի բան էլ պետք չէ բորբոքել: «Թուրքահայաստանի» հողերը վերադարձնելու անհնարինության պատճառով քաղաքական ու պատմական միտքը կենտրոնանում է Ղարաբաղի վրա: Հայերի համար Ղարաբաղը «պատմական երկիր» է իր հնագույն վանքերով: Գործնականում այս ամենը ստեղծում է մի տեսակ ղարաբաղյան համառ հոգեբանություն. մենք կմեռնենք, բայց այստեղից չենք հեռանա, սա պատմականորեն մեր հողն է, և ովքե՞ր են այդ թուրքերը: Ադրբեջանում այդ ամենը ավելի բարդ է: Տեսությունը, որ թուրքերն ապրել են այդ տարածքում աշխարհի ստեղծումից ի վեր, ողջունելի է, բայց այն, անկեղծ ասած, գիտական չէ: Ներկայումս Բաքվում միանշանակորեն պնդում են, որ այնտեղ միշտ էլ ապրել են թյուրքալեզու ժողովուրդներ՝ այսինքն հայերը եկվորներ են: Այս «տեղացի/եկվոր» դիխոտոմիան ընդհանրապես բնորոշ է էթնիկ հակամարտություններին և դրա դեմ պայքարելը գործնականում անհնար է, քանի որ այն հնարավորինս ազգայնացված է լինում:
 
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում ընդհանուր «անհանդուրժողականության և ատելության մթնոլորտը» (ինչպես սովորաբար այն անվանում են եվրոպական տերմինաբանության մեջ) անբուժելի է թվում: Նման հակամարտությունները չեն կարող բուժվել ԶԼՄ-ների վրա համաշխարհային հանրության կողմից պարզ ճնշմամբ. դադարեցրեք միմյանց անվանարկել և կլինի խաղաղություն: Սա չափազանց երկար առճակատման պատմություն է, որ հնարավոր լինի հանգցնել այն անջատիչը պտտելով՝ այդ թվում գաղափարախոսության և քարոզչության ոլորտում:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular