ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ դեկտեմբերի 28

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած ու բարդ օր է: Գործեր ու հոգսեր շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել լրիվ նոր բանով և ոտքի վրա սովորել: Հեշտ չի լինի, բայց գրավիչ կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքներն ու գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնց պատասխանի շուրջ կարող եք մտածել մինչև հաջորդ տարի:

Հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, որոնցից նախկինում հետաքրքիր բաներ եք լսել կամ նույնիսկ հանդիպեք մեկին, որը վաղուց դուր է գալիս ձեզ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության հասնելու համար վճռական գործողություններ են պետք: Պայմանները ձեր օգտին չեն լինի, բայց դուք կգտնեք իրավիճակը փոխելու ձևը: Պետք կգա առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու արագ ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը: Հնարավորություն կունենաք ստանալ այն, ինչի մասին վաղուց եք երազել կամ հասնել վաղուց դրված նպատակին:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոնք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Մարդիկ, որոնք կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն, արագ համակրանքով կլցվեն իրար հանդեպ, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր ու հաջող օր է: Հնարավորություն կունենաք ինչ-որ օգտակար բանով զբաղվել: Դուք հաջողության կհասնեք գործերում, որոնք իսկապես կգրավեն ձեզ: Կարող եք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Դուք հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներին դա անել չի հաջողվել:

Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Դուք ուրախ կլինեք վերականգնել նախկինում թանկ կապերը: Կարող եք ևս մեկ շանս տալ նախկինում չստացված սիրային հարաբերություններին. այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Հանգստությունն ու սառնասրտությունը կօգնեն հաջողության հասնել, իսկ ահա ապրումներն ու տագնապները կխանգարենբ, կշեղեն: Մտածված արարքները, ծրագրված գործողությունները հրաշալի արդյունքներ կտան, իմպրովիզներն էլ վատ չեն տրվի: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց կարծիքին վստահում եք:

Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը: Գումարի հետ կապված հարցերում դժվար թե հաջողակ լինեք, իսկ սիրո հարցում՝ հակառակը: Սիրային հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ է: Արժե օգտվել իրավիճակից ու նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է: Նրա առաջին կեսը դժվարություններից զուրկ չի լինի, իսկ ահա երկրորդը շատ հաջող կլինի: Աշխատեք չշտապել եզրակացությունների հարցում, մի կիսվեք ձեր որոշումներով ու ծրագրերով: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չստացվի, սպասեք, իսկ հետո նոր փորձ արեք. այն հաջող կլինի:

Ժամ առ ժամ համախոհներ գտնելը կհեշտանա: Երեկոն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Կկարողանաք ձեր ոգևորությամբ վարակել նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին վերաբերվում համարձակ նախաձեռնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները: Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, օգտակար բաներ անել ուրիշների համար, մասնակցել բոլորի համար կարևոր գործին: Դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք և դրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Որոշ Կույսեր նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: Մյուսներին էլ նշանակալի դրամական մուտքեր են սպասվում: Դեռ մի շտապեք ծախսել ստացածը. շուտով կհասկանաք, թե ինչ եք իրականում ուզում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հնարամտության, գործնական լինելու շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հնարավոր են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք նշանակալի եկամուտ կբերեն, չնայած՝ ավելի ուշ, քան սպասում էիք: Հարմար ժամանակ է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված ծրագրերը քննարկելու համար:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք հանգստություն պահպանել: Այդպես ավելի հեշտ կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, ուշադրություն պահանջող տնային գործերից գլուխ հանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ չի լինի օգտակար գործերի վրա կենտրոնանալը, անընդհատ ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բանի վրա պիտի շեղվեք: Բացի այդ, սկսածը կիսատ թողնելու և լրիվ նոր բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Այստեղ հազիվ թե աջակցություն ստանաք ու ստիպված կլինեք ռիսկի դիմել: Սկզբում ստիպված եք լինելու հուզվել, իսկ ավելի ուշ գլուխ կհանեք իրավիճակից ու կհանգստանաք. լրիվ պարզ կդառնա, որ դրական փոփոխությունները սարերի հետևում չեն:

Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Դա կարևոր կլինի, երբ խոսք գնա գումարի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բազում գործեր են սպասվում, ընդ որում՝ այնպիսիք, որոնք կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն են պահանջում: Աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Ցանկալի չեն շփումները մարդկանց հետ, որոնք առանձնանում են թեթևամտությամբ. նրանց օրինակը, ցավոք, վարակիչ կլինի: Իսկ դուք հակառակը, պետք է լուրջ լինեք. դա կօգնի մեծ հաջողությունների հասնել:

Օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու հիշել հին խնդիրների մասին: Չնայած ոչ միանգամից, բայց դուք լուծում կգտնեք դրանց: Հնարավորություն կունենաք վերջին շրջանում անհարթ հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի մոռացեք զգուշության ու պրակտիկ լինելու մասին. հենց այդ հատկանիշները կօգնեն կյանքի կոչել համարձակ գաղափարները, հասնել վաղուց դրված նպատակներին: Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը, զուր սպասումներից ու հիասթափություններից խուսափելը: Մի շտապեք, հետևողական գործեք, հույս դրեք սեփական ուժերի վրա: Այդպես սխալներ չեք անի ու արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը:

Տնային խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծման համար ստիպված եք լինելու տեղափոխել նշանակված հանդիպումներն ու ծրագրված զվարճանքները: Բայց վշտանալու կարիք չկա. ամեն ինչի համար ժամանակ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ ու հագեցած օր է: Ձեզ հաճելի անակնկալներ, հետաքրքիր հանդիպումներ, դրական հույզեր են սպասվում: Աշխատեք ոչ միայն ուշադիր հետևել տեղի ունեցողին, այլև ակտիվ մասնակցել բոլոր գործերին, որոնք կարևոր են ձեզ համար: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից. հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք նրանց հետ, որոնց համակրում եք, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, անջնջելի տպավորություն կթողնեք: Երեկոն ընտանիքի անդամների հետ կապված հաճելի լուրեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հրաշալի գլուխ կհանեք ավելի վաղ սկսած գործերից, լրիվ նորերում էլ կկարողանաք հաջողությունների հասնել: Նոր համախոհներ գտնելու շանս կունենաք կամ կվերականգնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին դժվարություններ եք հաղթահարել: Հաճախ վիրավորանքներին ու փոխադարձ դժգոհություններին վերջ տալուն կօգնի անկեղծ զրույցը:

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Լավ կանցնեն ընկերների հետ շփումները, ընտանեկան միջոցառումները, սիրային ժամադրությունները: Դուք կգտնեք շրջապատողներին ոգեշնչելու և նրանց տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular