Օգտատերերին զայրացրել է Ռիհաննայի մերկ լուսանկարը զարմուհու հետ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ28-ամյա Ռիհաննան երեխաներ առայժմ չունի, սակայն շատ է սիրում նրանց հետ ժամանակ անցկացնել։ Երգչուհին իր ազատ ժամանակի մեծ մասը նվիրում է զարմուհուն՝ Մեջեսթիին։
Նրանք միասին գնումների են հաճախում, ճամփորդում են։ Փոքրիկը Ռիհաննայի սոցիալական ցանցերի մշտական հերոսուհին է, երգչուհու երկրպագուները պաշտում են նրան։
Սակայն վերջին լուսանկարը, որը Ռիհաննան հրապարակել է Instagram-ում, զայրացրել է շատերին։ Լուսանկարում Ռիհաննան և նրա զարմուհին պատկերված են լոգասենյակում՝ մերկ վիճակում։
«Ինչո՞ւ ես նման լուսանկարներ հրապարակում։ Ով ասես կարող է ներբեռնել երեխայի լուսանկարը և այն օգտագործել պոռնոգրաֆիկ նպատակներով»,-գրել է սոցիալական ցանցի օգտատերերից մեկը։


