ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք մերկապարուհու արկածները Երևանի սթրիպտիզներում (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Newmag.am

գրում է. Դիլարան ազգությամբ թուրք մանկատան սան է, որին որդեգրել են Արցախում, փախցրել Երևանում և ի վերջո աշխատանքի տեղավորել սթրիպտիզ ակումբում: Նա ալարկոտ կատվի քայլվածքով մոտենում է սթրիփ-խողովակին և սկսում է խաղալ նրա հետ՝ թուրքական մեղեդու հեշտանքային ռիթմին հնազանդ:

Սկզբում՝ կարծես ծուլանալով: Հետո խաղը թեժանում է: Նա մերկանալու տաղանդ ունի: Թափանցիկ զգեստներից ազատվում է այնպես, կարծես գիշերային ակումբի բեմն իր ննջարանը լինի, որտեղ ինքը մենակ է: Գիշերային ակումբի սեղանների մոտ նստած տղամարդկանց թվում է, թե իրենք բանալու անցքից են հետևում իրադարձություններին:

Դա ավելի է սրում հաճույքի զգացումը: Իսկ կանայք, որոնք ստրիպտիզ նայելիս միշտ էլ մի քիչ «մերկանում են» պարուհու հետ, այս դեպքում ամոթի թաքուն ապրումներ չեն ունենում: Դիլարան հաճախորդներին չի նկատում: Ես հանվելիս չեմ ամաչում: Դրսում էլ եմ շատ բաց հագնվում: Ինձ համար կարևորը մերկանալը չէ, այլ` իմ պարը, իմ արվեստը: Պարելիս, երբ աչքս հայելուն է ընկնում, ես հաճույք եմ ստանում… լավ եմ զգում, որ էս սիրուն աղջիկը ես եմ: Իսկ տղամարդիկ գալիս են տկլոր աղջիկ տեսնելու: Ես էլ սիրում եմ դատարկել նրանց գրպանները: Չէ՞ որ նրանք դրա′ համար են եկել: Դիլարան իր գործի գիտակի տեսքով վառում է սիգարետը և սկսում է բացատրել, որ պարելիս պետք է հանվել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Պետք է կիսատ ասված խոսքի, փափուկ ռեզինի պես ձգել մերկանալու պահը: Այդպես ավելի շատ ես փող պոկում: Հաճախորդի հետ շատ խոսել չի կարելի:

Եթե ուզում ես իշխել տղամարդու վրա, պետք է միանգամից չբացվես, միշտ մի գաղտնի բան թողնես: Հակառակ դեպքում դու նրա համար հետաքրքիր չես լինի, ու նա քո վրա գումար չի ծախսի: Դիլարան չի սիրում իր իսկական անունը:

Ծնողներս ինձ շատ տգեղ անուն են տվել: Ամաչում եմ, որ թուրք եմ, ամաչում եմ: Բայց թուրքական երգերը շատ եմ սիրում: Փոքր ժամանակ եմ սովորել: Ինչ ինձ հիշում եմ՝ պարել եմ: Ես միայն թուրքականի ու արաբականի տակ եմ պարում: Դիլարան պարում է Երևանի գիշերային ակումբներում: Գումարի 50 տոկոսն է իրենը: Մնացածն ակումբն է վերցնում: Ստրիպ-պարուհու գործը ձմեռն է աշխուժանում:

Բայց Դիլարան ամառ-ձմեռ լավ է վաստակում: Թուրք մերկապարուհու ոչ բոլոր ելույթներն են հարթ անցնում: Երբ արաբական ու թուրքական պարեր են հայտարարում, գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները կազմ ու պատրաստ սպասում են հերթական միջադեպին: Հաճախ Դիլարային ինչ-որ մարդիկ են մոտենում և զգուշացնում. «Մենք կգնանք՝ նոր կպարես, թե չէ վատ կլինի»: Այսպիսի դեպքերում Դիլարան պահպանում է սառնասրտությունը. «Բայց չէ՞ որ ինձ էլ սպասողներ կան»: Երբեմն հաճախորդները նույնիսկ փորձում են հարվածել նրան: Թե որտեղի՞ց են իմանում, որ թուրք եմ, չեմ հասկանում: Ախր ես դեմքով հայի նման եմ: Մենակ աչքերս են մի քիչ ուրիշ: Մի երեկո հարբած մեկը մոտեցավ ու հրեց նրան. «Ուզում եմ քեզ մի հատ ցավցնեմ: Որ քեզ կպնում եմ, ինձ թվում ա ձեր սաղ ազգին եմ կպնում»:

Դիլարան այսպիսի պահերին վիրավորանքից լաց է լինում: Նա ընդամենը 20 տարեկան է: Մեղքի զգացում է ապրում, ակումբի աշխատողներին խնդրում է հաճախորդներին չասել, որ ինքը թուրք է: Բայց իմ ի՞նչն է թուրք: Ես դպրոցում կարդացել եմ թուրքերի ու հայերի կռվի մասին, ես գիտեմ, որ թուրքերը ցեղասպանություն են արել ու ատում եմ նրանց, ոնց որ բոլոր հայերը: Ես ինձ հայ եմ զգում, միայն թե թուրքական երգերն ինձ ձգում են: Թե չէ՝ ես հայ եմ: Ակումբի տնօրենները չեն սիրում սկանդալային պատմություններ, բայց հանդուրժող են Դիլարայի հանդեպ: Եկամուտը ծածկում է տհաճությունները: Թուրքական և արաբական պարերի համար հայ հաճախորդը լավ է վճարում: Երբեմն Դիլարան 200-300 դոլար է վաստակում ելույթի համար:

Ավելի շատ վճարողներ էլ կան. հայտնի մարդիկ, գործարարներ, որոնց անունները պարուհին թաքցնում է: Նրան երբեմն կանչում են որևէ առանձնատուն՝ պարելու, և 400-500 դոլար են տալիս երեկոյի համար:

Նրանք թուրքակա′ն երաժշտություն են սիրում: Ես էլ պարում եմ ու հեռանում: Այլ առաջարկներ չեմ ընդունում: Ես միշտ հավատարիմ եմ իմ սիրած մարդուն: Դավաճանությունը վատ բան է:Դավաճանությունը նրա մանկական հուշերում է դաջվել: Հարևանները հարձակվել էին մի կնոջ վրա, որը դավաճանել էր ամուսնուն, ու ծեծում էին նրան: Դիլարան 8 տարեկան էր: Ծնողների հետ ապրում էր Ստամբուլում: Հայրը հեռացավ ընտանիքից, մայրը մահացավ: Ղարաբաղցի մի կին նրան խղճաց ու բերեց Արցախ: Դիլարայի մատները դողում են հուշերի հուզմունքից: Նա նյարդային կպցնում է հերթական սիգարետը: Մանկատանը ով իմանում էր, որ թուրքի երեխա եմ, չէր ուզում տուն տանել: Բոլորին տանում էին: Ես ամեն անգամ կանգնում էի ձիգ, որ տեսնեն՝ ինչ սիրուն եմ: Բայց ինձ չէին վերցնում: Մենակ իմ ղարաբաղցի մաման ինձ խղճաց: Տարավ տուն՝ Ստեփանակերտ, մեծացրեց իր երկու աղջիկների ու տղայի հետ: Ոչ մեկին չէր ասում, որ ես թուրքի աղջիկ եմ:

Նոր գլանակ է վառում: Իսկ Երևանում նրա հայտնվելն իսկական սերիալ հիշեցնող պատմություն է: Մերոնք ինձ նշանեցին 16 տարեկանում: Նշանդրեքիս օրը ջահն առաստաղից պոկվեց-ընկավ: Հարսանիքիցս մի քանի օր առաջ երևանցի մի տղա ինձ փախցրեց-բերեց այստեղ: Դեղ լցրեց բաժակս, քնեցրեց ինձ, գիշերը պահեց մոտը: Մերոնց չզանգեցի ամոթից: Հետո սիրեցի էդ տղային: Հետո մերոնք եկան հետևիցս, դատի տվեցին նրան: Դատավորին ասացի, թե նրան չեմ ճանաչում: Մամաս ինձ հետ տարավ Ղարաբաղ, բայց էլի փախա մոտը: Իսկ նա վախեցել էր: Ինձ չընդունեց: Հո տուն չէի՞ գնա: Դուրս եկա փողոց: Ու էդպես էլ կմնայի փողոցում, եթե չլիներ պարուհի Աննան: Նա ինձ տարավ իր տուն, քրոջ պես էր հետս: Որ տեսավ՝ ոնց եմ արաբական պարում, ինձ տարավ ակումբ: Բայց ստրիպտիզի համար ավելի շատ փող էին տալիս: Ու սկսվեց: Արևի լույս չէի տեսնում:

Ցերեկները քնում էի, գիշերները պարում: Իմ կյանքը փոխվեց: Հիմա ինձ թվում է, որ ես ուրիշ մարդ եմ: Վերջին սիգարետը ծորում է հարդարված եղունգի ծայրից ու անհետանում է: Թախանձանքով նայում է աչքերիս մեջ:

-Սյուզ, ծխելիք ունե՞ս:

-Հերիք չի՞ ծխես, մայրդ գիտի՞,

– աշխատում եմ չմոռանալ, որ իմ առջև 20 տարեկան աղջիկ է:

-Չէ: Որ իմանա, վատ կզգա: Ես մամայիս աշխարհի չափ եմ սիրում: Ոսկեղեն, լավ շորեր եմ առնում իր համար: Ինքն էլ ինձ է ամենաշատը սիրում… Մաման ինձ հիմա էլ է տուն կանչում: Ասում է. «Ես գիտեմ, որ դու մաքուր ես: Արի… Ղարաբաղ, նորմալ ապրիր քո համար»…Բայց ես չեմ կարող գնալ Ղարաբաղ: Ոչ էլ պարել եմ ուզում: Չգիտեմ…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular