ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նայեք մեր կրթության ու գիտության վիճակին, ու կհասկանաք, որ հաղթելու շանս գրեթե չունեինք. մենք ապագա պատերազմներում էլ շանս չենք ունենա հաղթելու. Արշալույս Մղդեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
Նայեք մեր կրթության ու գիտության վիճակին, ու կհասկանաք, որ հաղթելու շանս գրեթե չունեինք: Մենք ապագա պատերազմներում էլ շանս չենք ունենա հաղթելու, եթե կրթության ու գիտության էս վիճակը պահպանվի: Բուհերն ուսանող են ընդունում հիմնակաում վարձերի հաշվին գոյատևելու համար, թքած կրթության որակի վրա: Էդ նրանից չի որ բուհերն ու դասախոսներն են վատը:
Պատճառն էն է, որ ուսանողներն են քիչ, բուհերը շատ, իսկ սիստեմն էնպիսին, որ ուսանող ունեցար կապրես, չէ՝ կմեռնես: Ու ուսանողները գնալով քչանալու են, բուհեր ընդունվելու շեմն էլ իջեցվելու է: Մուտքն ազատ է, ընթացքն անհասկանալի, ելքը մի կերպ:
Սովետի փուզումից հետո հաղթեցինք պատերազմում, քանի որ անկախությանն ավելի պատրաստ էինք, ավելի կազմակերպված, առավել կրթված, քան հակառակորդը: Նույն Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Պարույր Հայրիկյանն ու էլի շատ շատերը սովետի ծաղկուն ժամանակներում ազգային թեմաների մեջ էին, շարժումներ, ընդհատակյա կազմակերպություններ, որոնք ապագա կուսակցությունների սաղմերն էին:
Հաղթեց ոչ միայն զինվորը, այլև Մատենադարանը, Օպերան, ԵՊՀ-ն, գիտությունների ակադեմիան ու Եկեղեցին:
Ունեինք հսկայական գիտական պոտենցիալ ԽՍՀՄ մասշտաբով, գիտական հանրույթներ, ինժեներներ, էն ժամանակվա բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք պետության համար էին աշխատում գոնե մինչև սովետի փլուզումը: Ավելին՝ իներցիայով կարևորում էին պետությունն անկախության շրջանում, էդ հետո էր որ պետությունն իրենց չկարևորեց ու բրախեց մի այն: Ու, ամենակարևորներից, ԽՍՀՄ բանակի շարքերում պատրաստված սպայակազմ ունեինք:
Իսկ հիմա: Երեսուն տարի անընդհատ ու անխնա վարի ենք տվել մեր կրթությունը: Նայեք մեր կրթության ու գիտության վիճակը: Մեր Մատենադարանն էլ 30 տարի առաջվանը չէ, Բյուրականի աստղադիտարանը հզոր էր 1960-ականներին, հիմա էլ էն չի: Դպրոցն ընդհատվել է կամ շատ թուլացել: Ոչ մի լուրջ գիտական միություն, գիտական հաստատություն չունենք (եթե ունենք, ասեք): Անհատ գիտնականներ՝ ինչքան ուզես, որ պրոդուկտ են տալիս դրսի համար ու մտածում դրսի մասին: Ներսի մասին էլ ձեռի հետ, որքան որ ժամանակը ների: Սա ոչ վատ է, ոչ լավ, համակարգն է էդպիսին: Ավելի ստույգ՝ սա աղետ է:
Էդ պատճառով է նաև ու դրա համար է, որ Էրդողանի՝ MIT ավարտած փեսան բայրաքթար է սարքում, որի «անատոմիան» սերտեցինք 44 օրվա ընթացքում, իսկ մեր MIT սովորողները կամ էնտեղ դասավանդողները, լավագույն դեպքում, հոդված են գրում հայկական մամուլում, քանի որ պետություն չկա, որ հավաքի էդ պոտենցիալն ու ուղղորդի, պատվեր իջացնի:
 
Խաղաղ գիշեր
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular