ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախը 15 րոպեում կորցրել էր իր հակաօդային ուժերի 50, հրետանու՝ 40 տոկոսը. Սամվել Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ–ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Այս մասին Meronq.am-ին տված հարցազրույցի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Նա նշել է, որ հակառակորդն ուներ սպուտնիկներ, նկարահանող ԱԹՍ-ներ, ամբողջ կոորդինատները հաղորդում էին: «Մենք պետք է այդ հնարավորությունից իրեն զրկեինք: Ես ուզում եմ մեր հասարակությունը տեղյակ լինի, որ հրետանու 40 տոկոսը կորցնելը մեծ աղետ է, հակաօդայինն էլ՝ 50 տոկոսը։ Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս»,- ասել է նա և նշեց, որ չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, մի քանի օր անց զարգացնում է գրոհները։

«Հիմա, երբ գեներալներն իրար մեղադրում են, մեղքը գցում են մեկը մյուսի վրա,  քաղաքականացնում են, որ վերևներից է որոշվել, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում էին՝ նույն ձևով բոլորը մեղավոր են, դավաճան են: Բայց պարզ ճշմարտություն կա, որ պետք է կազմակերպել այն, ինչ հնարավոր է»,- ասել է Սամվել Բաբայանը:

Նա նշել է, որ Ղարաբաղը պիտի հավաքեր ամբողջ ռեսուրսը` 17 500  պահեստազորի ռեսուրս, առաջին փուլը 90 տոկոսով կատարվել է, որից հետո չի կատարվել:

«Պետությունն անմիջապես պետք է պատերազմական ռելսերի վրա դրվեր, չի կատարվել դա։ Երկրորդը՝ ազատ տեղաշարժ է եղել, ինչը ամենամեծ սխալն է եղել։ Ես Հայաստանի վարչապետին եմ ասել, որ դա անթույլատրելի է, քանի որ եթե ղարաբաղցին Ղարաբաղում չի մնում, չի կռվում, ապա որքան էլ մենք անենք, չի ստացվելու»,- ասել է նա և նշել, որ 8000-ից 3000-ը բացակայել են: Նա նաև նշել է, որ Հայաստանը, որ պետք է տար 11 000 պահեստազորային ռեսուրս, տվել է 6–7000, որի մեծ մասն էլի չի կարողացել կատարել խնդիրը:

Սամվել Բաբայանն ասել է, որ սպայական կազմի 70 տոկոսից ավելի իրենց տեղերում չէին որակապես: «Ջալալ Հարությունյանը պարտադրված էր պատերազմի ընթացքում 19 տարեկան երեխայի լեյտենանտ տալ վաշտում հրամանատար նշանակելու համար»- ասել է նա և նշեց, որ դա խոսում է վերջին տասը տարվա կադրային քաղաքականության մասին:

«Վերջին տասը տարում ով եղել է շտաբի պետ, հրամանատար մինչ օրս, բոլորը պատասխանատու են։ Ես ռազմական դատախազությանը կառաջարկեի վարույթ բացել պետության դավաճանության հոդվածով և քննեին»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular