ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ` ինքը իր կամքով հրաժարական չի տալու. Նաիրա Զոհրաբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ երեկոյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  շուրջ զարգացումներին:

«Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքը պարալիզացված էր: Նիկոլի կեցավայրն ու կառավարության շենքը շրջափակված էին ոստիկանական հատուկ ջոկատայիններով, ԱԼՖԱ ջոկատով, ոստիկանական ուժերին տրված էր առաջին աստիճանի N1 տագնապ:

Ավելի ուշ Նիկոլի կեցավայրի մոտ հայտնվեց նաև ուղղաթիռ:

Հայաստանն ու Սփյուռքը սրտատրոփ սպասում էր, որ գուցե մի կաթիլ արժանապատվություն պատահաբար կգտնի, կամ թիմակիցների մեջ կգտնվեն հայրենիք սիրողներ ու այլևս պարտադրաբար կստիպեն հրաժարական տալ:

Ես սպասումի նման ժամեր չէի տեսել, երբ մարդիկ իրար էին զանգում ու փորձում հասկանալ`տվե՞ց հրաժարական, թե դեռ համառում է:

Երեկ ես առաջին անգամ զգացի այն կատաստրոֆիկ շոշափելի ու վախենալու չափ զգայուն ատելությունը, որ հայը ունի աթոռից անդառնալիորեն կառչած այդ մարդու հանդեպ: Էդպիսի վայրագ ատելություն ես երբևէ, որևէ մեկի հանդեպ չէի տեսել:

Ու էդպիսի նյարդային սպասում, որ գնա՛, գնա՛, վերջապես գնա՛, որ էսքան մեզ անարժանապատիվ չզգանք, ես չէի տեսել:

Ես այն քիչ մարդկանցից եմ, որ վստահ պնդում եմ`ինքը իր կամքով հրաժարական չի տալու:

Դրա համար մարդկային այլ որակներ են պետք:

Բայց և պնդում եմ, որ ինքը հեռանալու է:

Միանշանակ:

Այլ տարբերակ չկա:

Իսկ կհարցնենք` էդ դեպքում ինչո՞ւ էր ողջ ոստիկանական համակարգին տրված առաջին աստիճան տագնապ:

Շատ պարզ. Արցախի ևս երկու գյուղ թուրքին հանձնելուց հետո այդ մարդը պարզապես մտածում էր, որ մարդիկ դուրս են գալու փողոց ու իրեն հարցնեն՝ է՞լ ինչ ես հանձնելու:

Ես էդ մարդուն որևէ հարց չունեմ տալու:

Ինքը ինձ համար այլևս մարկեսյան ողբերգական կերպար է, ով իր տեղը գտավ Պետրոս Գետադարձի կողքին:

Բայց մի հարց ունեմ ոստիկաններին, ԱԼՖԱ-ի տղաներին ու ոստիկանական և ԱԱԾ մյուս ստորաբաժանումներին: Տղաներ, դուք իսկապե՞ս չեք ամաչում, որ հնազանդ կատարում եք անադեկվատ հրահանգներ։

Տղաներ, որ գնում եք տուն, ո՞նց եք նայում ձեր երեխաների անմեղ աչքերին: Ես ձեզ անկեղծորեն խղճում եմ, տղաներ»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular