ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այո, նման խոսակցություն եղել է». Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցի ձայնագրության մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել», - այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը՝ անդրադառնալով իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում:

Ըստ որոշ ենթադրությունների՝ ձայնագրությունն արվել է Ռուսլան Իսրայելյանի կողքին գտնվող անձի կողմից: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միայնակ չի եղել զրույցի ընթացքում և արդյո՞ք բարձրախոսով է զրուցել Արայիկ Հարությունյանի հետ՝ ի պատասխան Ռուսլան Իսրայելյանն ասաց. «Փաստն այն է, որ նման խոսակցություն եղել է։ Իսկ թե ով է ձայնագրել և ինչպես, դա արդեն իմ հարցն է», - նշեց նա:

Հարցին, թե ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրենց՝ Արցախի համար օրհասական պահին օգնություն ուղարկելու խնդրանքը, Իսրայելյանը  պատասխանեց.
«Ես ոչ ոքի ոչինչ չեմ խնդրել», - ասաց Ռուսլան Իսրայելյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ տելեգրամի «Mediaport» ալիքը տարածել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը հավանաբար եղել է 2020 թ․ նոյեմբերի 4-9-ին, երբ Ստեփանակերտից պաշտոնապես հայտարարեցին, որ Շուշին ընկել է։

Ստորև ներկայացնում ենք արցախյան բարբառով հեռախոսազրույցի սղագրությունը (սղագրությունը՝ Էդգար Էլբակեանի).

ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ամեն դեպքում պետք չէր հեռուստացույցով բարձր ասել (նկատի ունի, որ թշնամին 5 կմ է հեռու Շուշիից – Է․Է․)։ Մարդիկ…
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հակառակը, թող զգաստանան, կռեվը շուտ կանգնացնեն ժամերի ընթացքում, մի քիչ քաղաքական բաների մեջ ընկնեն… Սպասում են՝ թորքերը Ստեփանակերտը վերցնեն… Էս անկյունի վրա քաշում են։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ եթե էնտեղից իրենք քեզ խանգարում են, ընդեղ փորձենք լուծենք հարցը։ Սրանց լավը ք****, եթե Ղարաբաղը կուզեք, գնանք, կտորենք բոլորին ընդեղ: Բացատրեցե՛ք, բացատրեցե՛ք, ասացեք՝ արա՛, այ՛ բ*** տղեք, եթե գանք տեղ, գալու ենք սաղին կտորենք՝ նիկոլ-միկոլ, կնգանով, մնգանով:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — 10 օր ա՝ ասում ում՝ մարդ տվեք՝ Ստեփանակերտը պահեմ։  
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Ու մարդ չեն ուղարկում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա երկու կաղլեգու (կաղ մարդու) հույսին։ Սաղ «26»-ը (Ստեփանակերտի մատույցների «26-ի դիրքերը» – Է․Է․)  դատարկ ա
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Օնիկը ի՞նչ ա ասում։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — «26»-ով որ շուռ գան, հետեով մտնեն։ Ի՞նչ։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — «26»-ում մարդ ունենք ընդդղ ։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — Հենա ամեն ինչ դիտարկում ենք…
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա դե … երկու մարդ ունենք , երկու մարդոց  պոստ պահել ա լինու՞մ , քանի՞ մարդ են։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Արայիկ, հիմա հրետանու կռիվ ա։ Կարևորը տեսնես՝ որտեղից են գալիս, դնես, խփես, էսօր հետևակով պեն բան պահելը դժվար ա։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Արա, չի լինի, տենց են արել, որ հադլ են Շուշի։ Մինչև հիմա հասել են Շուշի, որտե՞ղ ենք հրետանով կռիվ անելու։ Կռիվ անելով հասել են Շուշի։
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Դե, դե երեկոյան զանգեմ, ասեմ զաստավով կալոննա ա բարձրանում, պտտվեն Զառիսլու, գնան բարձրանան Շուշի։ Հրետանին լռած։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ա, դե 40 անգամ ասում ես, ես էլ ասում եմ՝ չկա էլի, պրծած ա, պրծած ա։ Ոչ հրետանին ա կարում աշխատի, ոչ էլ… Ես ի՞նչ անեմ մերը ք****ը։ Թողեմ Ստեփանակերտ էլ մտնեն, պրծնի, ասին՝ «պա՜հ, բա ինչի չեք ասել, մենք ոգևորված, սաղ ազգը էն ա ոգևորված՝ Շուշին վերցնում ենք»։ Ոնց որ մայիսի 8-ը ինի 92 թվին։
ԱՆԾԱՆՈԹ ՁԱՅՆ — Կիրու մեր տենց բան չկա։ 
ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ — Կարճ ասած, եթե տնաս քեզ խանգարում են, ասա… ես վերում եմ։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Հա, լավ, դավայ։ Լյավ, կասեմ։

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular