ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 քաղաքացիական անձի հետ հայկական կողմին փոխանցվել է նաև դի․ կա մինչև 150 գերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«3 քաղաքացիական անձինք, որոնց 2 օր առաջ Ադրբեջանը վերադարձրել է, մեր վստահորդներն են։ Այս պահին կա 4 քաղաքացիական անձ, որոնք վերադարձվել են ողջ։ Այո, կա նաև դիակի փոխանցում, բայց թե ումն է և ինչ հանգամանքներում է եղել, վաղ է այդ մասին խոսելը, թե ինչ կբացահայտվի՝ դրա համար ժամանակ է պետք։ Քանի դեռ քննչական և այլ գործողություններ չեն եղել որոշակի վարկածների մասին խոսելն այս պահին տեղին չէ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մահացած անձը զինծառայո՞ղ է, թե՞ քաղաքացիական անձ՝ ի պատասխան Սահակյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող փոխանցել, քանի դեռ չկա անձի նույնականացում։ Միայն նշեց, որ դիակը հայկական կողմին փոխանցվել է 2 օր առաջ վերադարձված 3 գերիների հետ միասին։ 

Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանում կա մինչև 150 հայ գերի, սակայն հաստատվածությունը տարբեր է․ «Մենք ունենք դեպքեր, որոնք անվիճելի հաստատվել են թե՛ պետության, թե՛ Կարմիր խաչի, թե՛ դատարանի կողմից։ Կան գործեր, որոնցով անհերքելի ապացույցներ կան, բայց հաստատումներ չկան։ Կարծում եմ՝ 80-ի մոտ դեպքեր կան, որոնք անվիճելի են։ Մյուս դեպքերում կան բարձր գերեվարման կանխավարկած և դրա հետևում որոշակի ապացույցներ, բայց թե ինչպիսի՞ն կլինի ճակատագիրը, դեռ պետք է պարզել»,- նշեց նա։ 

Քիչ առաջ ՄԻՊ-ը հայտնեց, որ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ են այսօր ուղարկում միջազգային մարմիններին։ Դրանց կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված գործընթացն արհեստականորեն ձգձգելու հանգամանքը, իրավապաշտպանն ասաց․ «Նախ թվաքանակի տարբերություններով, ունեն դիրքային առավելություններ, որը փորձում են օգտագործել, որովհետև բազում հարցերում ընթանում են բանակցություններ և ուզում են իրենց գերակա բանակցային դիրքերից հանդես գալ և թելադրել։ Երկրորդը՝ մենք բազմիցս վերահաստատել ենք, որ կա հակահայկականութուն, որը խրախուսվում ու աջակցվում է պետական մակարդակով։ Արդյունքը ազգությամբ հայերին ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելն է, ուստի ընտանիքի անդամների ճակատագրի վերաբերյալ անորոշությունները տևական պահելը կաջակցի իրենց հակահայկական քաղաքականության իրացմանը»,-ասաց Սահակյանը։

Ըստ նրա՝ պատերազմը դեռևս ավարտված չէ այն առումով, որ մենք ունենք թշնամական հարաբերություններ և ամենակարևորը հայերի նկատմամբ ատելություն, ինչն իր դրսևորումներն է ունենում հետկոնֆլիկտային ժամանակահատվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular