ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդի աղիքային գազերը հիվանդանոցում հրդեհի պատճառ են դարձել(Լուսանկար)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

Տոկիոյի բժշկական համալսարանի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը հիվանդի աղիքային գազերն են եղել: Ճապոնական Asahi Shimbun պարբերականի տեղեկացմամբ՝ նման եզրահանգման է եկել փորձագիտական հանձնաժողովը:

Ըստ Lenta-ի՝ հիվանդանոցում հրդեհը բռնկվել է գինեկոլոգիական վիրահատության ժամանակ: Անսպասելիորեն բռնկված կրակը տարածվել է վիրահատական ծածկոցներով, եւ հիվանդը մարմնի զգալի հատվածի այրվածքներ է ստացել:

Հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար փորձագետների են ներգրավել: Նրանք պարզել են, որ վիրահատարանում հրդեհավտանգ նյութեր չեն եղել, իսկ բուժսարքավորումները խնդիրներ չեն ունեցել: Հիվանդանոցի բուժանձնակազմի գործողությունների նկատմամբ նույնպես պահանջներ չկան:

Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ հրդեհի պատճառ են դարձել տուժածի գազերը: Ամենայն հավանականությամբ՝ կնոջ աղիքային գազերը խառնվել են օդին, այնուհետեւ բժշկի օգտագործած ճառագայթի ազդեցությամբ բռնկվել:

Картинки по запросу Հիվանդի աղիքային գազերը հիվանդանոցում հրդեհի պատճառ են դարձել

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular