ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 ոտք ունեցող տղան բժիշկներին խնդրում է կտրել 2 ավելորդ ոտքերը (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

Հնդկաստանի բնակիչ 22-ամյա Արուն Կումարը 4 ոտքով է ծնվել: Այժմ նա բժիշկներին խնդրում է կտրել 2 ավելորդ ոտքերը, որպեսզի, ի վերջո, սկսի նորմալ կյանքով ապրել, ընտանիք կազմել եւ համապատասխան աշխատանք գտնել: Ավելորդ ոտքերն աճում են ուղղակի մեջքից. դրանցից մեկը թերզարգացած է, իսկ երկրորդը մշտապես թեքված է ծնկին:

Հնդիկի կոչը լսել են Դելիի Fortis Hospital-ի բժիշկները եւ թեստերի շարք են կատարել՝ պարզելու համար, թե ոտքերն ինչպես են մարմնին միանում եւ արդյոք կարելի է դրանք կտրել:

Արունի մոտ 4 ոտք է հայտնվել արատի հետեւանքով, երբ մոր արգանդում երկվորյակները միախառնվում են մեկ երեխայի մեջ: Փաստացի առավել ուժեղ երկվորյակը կուլ է տալիս ավելի թույլին, սակայն այս գործընթացը երբեմն չի ավարտվում, եւ ծնված փոքրիկի մոտ մարմնի ավելորդ մասեր են մնում: Արատն այնքան էլ հազվադեպ չէ, եւ մեծ մասամբ վերացվում է վիրաբուժական ճանապարհով:

Արունի ավելորդ ոտքերը զգայուն են, սակայն նա չի կարողանում դրանք կառավարել: Մեջքի հատվածում ավելորդ քաշի պատճառով տուժում է նրա կեցվածքը. նա դժվարանում է նորմալ քայլել:

Մանկության տարիներին Արունը բազմիցս հիվանդանոցներ է հաճախել, սակայն նրան զննած բժիշկների եզրակացությամբ ավելորդ ոտքերի հեռացումը կարող է շատ վտանգավոր լինել հիվանդի համար: Իսկ այժմ վիրաբույժ Խերմանտ Շարման նրան նոր հույս է ներշնչել: Նա հայտնաբերել է, որ Արունը երկրորդ կոնք ունի եւ մի շարք հետազոտություններ է նշանակել՝ պարզելու համար, թե ավելորդ ոտքերն ինչպես են միացած մարմնին, ինչպես է կատարվում արյան սնուցումը, նա արդյոք ավելորդ երիկամներ, միզանցք եւ միզապարկ ունի: Այդ ամենը պարզելուց հետո բժիշկը կհասկանա՝ կարո՞ղ է Արունին ինչ-որ կերպ օգնել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular