ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս ռազմագետ գիտնականը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոնստանտին Սիվկով․ Ռուսաստանի Հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ ինֆորմացիոն քաղաքականության հարցերով, ռազմական գիտությունների դոկտոր

Հարցի էության մասին։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի պոտենցիալը մոտ հինգ անգամ զիջում է Ադրբեջանի ռազմական ուժերի հանրագումարային պոտենցիալին։ Ադրբեջանցիները պատերազմը սկսեցին երկու ուղղություններով՝ հյուսիսարեւմտյան եւ հարավարեւելյան։ Ունենալով նման գերազանցություն, նրանք կարողացան առաջին յոթ օրերի ընթացքում աննշան կերպով, մի քանի կիլոմետր առաջ անցնել։  

Բախվելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանական երկրորդ լեռնային գծին, նրանք հասկացան, որ այս կերպ այլեւս գրոհել չեն կարող։ Այդ պատճառով նրանք մեկ շաբաթ անց վերախմբավորեցին իրենց ուժերը եւ կենտրոնացավ միայն մեկ ուղղության՝ հարավարեւելյանի վրա։ Այդտեղ նրանք ստեղծեցին ուժերի 10-12 անգամ գերազանցություն։ Մտածեք այս թվերի մասին։ Նման գերազանցություն ունենալով, նրանք մեկ ամսում անցան 30-40 կմ։ Երբ  ճեղքեցին բոլոր պաշտպանական գծերն ու դուրս եկան օպերատիվ տարածք, նրանք շարունակում էին ստանալ կատաղի դիմադրություն հայերի կողմից։ Հայերը ամեն մի գյուղը, ամեն մի կիրճն ու արահետը վերածել էին դիմադրությանց կետի։ 

Ընդ որում, ադրբեջանական գերազանցող ուժերը երեք օրում միայն կարողացան գրավել Շուշին։ Պատկերացնում եք, թե որքան ժամանակ պետք կլիներ Ստեփանակերտը գրավելու համար։ Այնքան դիակ կլիներ, որ նույնիսկ սարսափելի է մտածել։ Նույնիսկ այս ցուցանիշներով է պարզ, որ ադրբեջանցիները կրել են ահռելի կորուստներ։ Նրանց ռեսուրսները, մասնավորապես զինամթերքի պահեստավորված քանակությունը, նախ եւ առաջ՝ հրետանայինը նշանակաի մասով արդեն սպառվել էր։ Իսկ հիմա ռազմաստրատեգիական նրբությունների մասին։ Ադրբեջանի զինանոցում մեծ թվով հարվածային կրակի հրթիռային համակարգեր կային եւ հրետանի՝ 50-90 կմ հեռահար կրակի համար։ Հայկական դաշտային հրետանին ուներ 15-20 կմ առավելագույն հեռահարություն։ Ադրբեջանցիներն ունեին 50-70 անօդաչու սարքեր, որոնք գնվել էին արտասահմանում։ Դրանք ցույց էին տալիս հրետանու թիրախները թիրախային կրակի համար։ Հայերն անօդաչուներ չունեին։ Նրանք կիրառում էին համակարգեր, որոնք ցածր ճշգրտությամբ էին ցույց տալիս անօդաչուները միայն կրակից հետո։ Այսպես կոչված հրետանային հետախուզության համակարգեր։ Ադրբեջանցիները կարող էին խորքային կրակային հարվածներ հասցնել, հայերը՝ ոչ։

Նրանք կարող էին միայն հարվածել իրենց հրետանու հասանելիության սահմաններում, այն էլ կիրառելով հետախուզական արվեստը, որպեսզի բացահայտեին թե կոնկրետ ուր կրակել եւ ըստ այդմ թիրախավորել զենքերը։ Եթե սկզբում ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում անօդաչուները, ինչպես են ոչնչացնում թիրախները, լուսանկարում խոցված տանկերը, ապա հետո արդեն այս ամենը դադարեցվեց, քանի որ այդ անօդաչուներից ոչինչ չմնաց․ 60 անօդաչուից ոչնչացվել էր 46-ը։ Եթե ադրբեջանցիները անօդաչուների դեմ պայքարի համար ունեին բավարար քանակությամբ ՀՕՊ համակարգեր, ապա ԼՂ-ում ամբողջ պաշտպանական գծին կար ընդամենը վեց «Շիլկա» ինքնագնաց ավտոմատ թնդանոթ եւ ըստ իմ հաշվարկների, հայերը եւս տասն էլ բերել էին։ Եվ ահա, այդ համակարգերը 2-2,5 կմ հեռահարությունից ոչնչացրել են ադրբեջանական անօդաչուների ¾-ը։ Դրանից հետո դրոնների գործողությունները դադարեցվեցին։ Ադրբեջանցիները ունեն 100 հատ Т-90 տանկեր, Հայաստանը՝ մեկ հատ։ Մնացած տանկերը Т-72 են առաջին մոդիֆիկացիայի, որոնք միայն շատ բարենպաստ պայմաններում կարող են կռվել Т-90-ի դեմ։

Ընդհանուր հաշվարկով՝ հայերն ունեին 200 տանկ, ադրբեջանցիները՝ 444 տանկ։ Ընդամենը համադրեք փաստերը։ Ես կարող եմ մի բան ասել, Լեռնային Ղարաբաղի բանակի հրամկազմի եւ օպերատիվ արվեստը եւ տակտիկական ուսյալությունը գտնվում է բարձրագույն մակարդակում։ Խիզախությունը գտնվում է բարձրագույն մակարդակում։ Այն պայմաններում, որ հայերը կռվել են, ադրբեջանական կողմի ահռելի գերազանցության պայմաններում, հայերը զանգվածային հերոսությունների հրաշքներ են գործել։ Այլ կերպ ասել չեն կարող։ Թուրք զինվորականները զինյալներ են ուղարկել Սիրիայի Իդլիբի շրջանից, որպեսզի նրանք կարողանային հավասարը հավասարի հետ կռվել Լեռնային Ղարաբաղի զինվորների դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular