«ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով». Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, ապա այն տարվում է տարբեր ուղղություններով։ Դրանք և’ քաղաքական-դիվանագիտական հարաբերություններ են, և’ շփումներ մեր զինվորականների միջև։ Վեկտորն, անկասկած, սահմանում են պետությունների ղեկավարները, որոնք պարբերաբար քննարկում են տարածաշրջանում տիրող իրավիճակը», - հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: