ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների շուրջ քննարկումներն ավարտին են մոտենում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ: «Ավարտին են մոտենում համաձայնությունները կենտրոնի տեղակայման վայրի և իրականացնելիք խնդիրների շուրջ»,- այսօր նախագահ Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարարը։

Զերծ մնալով հավելյալ մանրամասներից՝ Սերգեյ Շոյգուն միայն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողղություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև ամուր հիմք ստեղծել՝ տևականորեն ձգվող այս հակամարտության կարգավորման համար»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Հայտնի է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ստույգ տեղը, սակայն, դեռ հստակ չէ։ Ըստ հաղորդումների, այն հավաքագրելու է կրակի դադարեցման, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։

Ընդ որում, ըստ «Ինտերֆաքսի», ռուս-թուրքական այդ կենտրոնը ոչ միայն արձանագրելու է խախտումները, այլև զբաղվելու է դրանց վերաբերող դիմում-բողոքների քննությամբ։ Կրակի դադարեցման շուրջ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության հինգերորդ կետում նշված է, որ նախատեսվում է մոնիտորինգի կենտրոն հիմնել՝ ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կենտրոնի աշխատանքներին նաև թուրք զինվորականներն են մասնակցելու, ինչի շուրջ նոյեմբերի11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հուշագիր է ստորագրել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular