ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց Փաշինյանը պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից». Սոլովյով (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:

«Մի հարցում ունեմ Փաշինյանին. Փաշինյանը չի՞ հասկացել, որ պարտվել է պատերազմում և որ նրան փրկել է Ռուսաստանը: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում արցախցիներին իրենց տներ վերադարձնել, դա առայժմ ապահովում են մեր խաղաղապահները: Ինչպե՞ս է պատրաստվում վերականգնել Արցախի բնականոն կյանքը, եթե Արցախի մի մասը նա կորցրել է: Ինչպե՞ս է պատրաստվում վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով, որ այդ խաղաղ գործընթացում ստիպված է լինելու խոսել Ալիևի հետ: Ինչպե՞ս է նա հիմա պատկերացնում այդ զրույցը՝ հաշվի առնելով, ինչպես էր նա ժամանակին թրոլինգի ենթարկում Ալիևին և ինչպես նա պատասխանեց Փաշինյանին: Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, բայց նա պատրաստ է պատժել բոլորին՝ բացի իրենից»,-ասել է Սոլովյովը:

Վերջինս ընդգծել է, որ Փաշինյանը, երկուսուկես տարի իշխանության ղեկին գտնվելով, այդ ամբողջ ժամանակը չի օգտագործել բանակը պատերազմին նախապատրաստելու համար, չի վերագործարկել երկրի տնտեսությունն ու հզոր հակակոռուպցիոն միջոցառումներ չի իրագործել:

«Իսկ հիմա Փաշինյանն ասում է՝ ինձ կես տարի տվեք. իսկ միթե՞ հայ ժողովրդի ցավը դրանով կամոքվի: Կամ էլ նորից ամեն ինչում մեղավոր կլինի Ռուսաստանը»,-նշել է Սոլովյովը:

Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս տված հարցազրույցին, որում նա ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանն ու դրան նախորդած դեպքերին:

«Պուտինն ուղիղ ասաց՝ «ո՛չ, Փաշինյանը դավաճան չէ», բայց իմ կարծիքով՝ դավաճան չլինելով՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չունի գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար անհրաժեշտ որակներ»,-նշել է Սոլովյովը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած քննարկումների մանրամասները վկայում են, որ Փաշինյանը չի տիրապետում իրական վիճակին, չի հասկանում ինչ է կատարվում իր բանակում, ինչ դերքերում է այն գտնվում և ինչպես վարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular