ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը պետք է ակտիվորեն ներգրավվի ԼՂ հարցով Մինսկի խմբի բանակցություններում, դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան. սենատոր Մենենդես

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ են անում 250 միլիոն դոլար հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին, ակտիվ կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցություններին ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ, արձագանքել Թուրքիայի և Ադրբեջանի դրսևորած ագրեսիային:

«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան հումանիտար հսկայական ճգնաժամի է հանգեցրել, որին արձագանքելու անհրաժեշտություն կա, հատկապես` համավարակի վատթարացման պայմաններում: Պատմականորեն ու կրոնական տեսանկյունից կարևոր քաղաք Շուշին այժմ Ադրբեջանի ձեռքում է, և քրիստոնեական մի շարք սրբավայրերի անվտանգության ապահովման պատասխանատվությունն այժմ Ալիևի և Էրդողանի վրա է: Ցավոք սրտի, սեպտեմբերի վերջին այս հակամարտության մեկնարկից ի վեր Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաները որոշեցին լուռ մնալ ու բացակայել այդ գործընթացից, մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շատ ակտիվ քայլեր էր ձեռնարկում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ջանքեր էին գործադրում նաև ԵԱՀԿ անդամ պետությունների այլ ղեկավարներ: Թուրքիայի նախագահ Էրդողանը գրգռել է Ալիևի ախորժակը` մեծաքանակ տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելով վերջինին, ինչպես նաև` մերձավորարևելյան վարձկանների ուղարկելով: Ռուսաստանի նախագահ Պուտինն ու արտգործնախարար Լավրովն ակտիվ աշխատել են հակամարտության մեկնարկի առաջին իսկ օրից, և արդյունքում Ռուսաստանն արդեն նոր հենակետ ունի Հարավային Կովկասում, ինչին ձգտում էր 1990-ական թթ.: Մինչ այս ամենը կատարվում էր, նախագահ Թրամփը «քնած» էր»,- հայտարարել է Մենենդեսը: 

Սենատորը շեշտել է`Ալիևի և Էրդողանի հրահրած դաժան հակամարտության հետևանքով տուժած հայերն այժմ ապրելու են ռուս խաղաղապահների ապահոված անվտանգության պայմաններում, իսկ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համաձայնությունն անդրադարձ չի կատարում ոչ Թուրքիայի կողմից ուղարկված ջիհադիստներին, որոնք ևս հանցագործություններ են կատարել քրիստոնյա հայերի նկատմամբ, ոչ Արցախի կարգավիճակին, ոչ էլ երաշխիքներ է տրամադրում Ադրբեջանի կողմից հետագա նման քայլերից զերծ մնալու վերաբերյալ:

«Զեկույցներ են ստացվում այս պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի ցուցաբերած ռազմական աջակցության կիրառման վերաբերյալ, ուստի անհրաժեշտ է ուսումնասիրել այդ զեկույցներում առկա տեղեկատվությունն ու արձագանքել ԱՄՆ օրենսդրության խախտումներին: Կանադան դադարեցրել է ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային, իսկ վերջինը, ներգրավված լինելով այս հակամարտությունում, անհուսալի դաշնակից է ՆԱՏՕ-ում` այն ոչ ժողովրդավարություն ունի, ոչ էլ` պատասխանատվություն միջազգային հանրության առաջ: Առանց համարժեք պատասխանի Թուրքիան շարունակելու է այս ապակառուցողական քաղաքականությունն ու ագրեսիան: Կոչ եմ անում Բայդենի ապագա վարչակազմին կանգնեցնել Էրդողանին և այդ հարցում միանալ եվրոպական պետությունների ջանքերին: 

Մենենդեսն ընդգծել է` ձեռք բերված համաձայնության հետևանքով քրիստոնեական մի շարք սրբավայրեր մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո ու ԱՄՆ օրենսդիր մարմնի ամբիոնից ներկայացրել Դադիվանքի խնդիրն ու Տեր Հովհաննեսի` վանքից չհեռանալու վճռականությանն ու դրա պատճառներին:

«Հայր Հովհաննեսի ցուցաբերած խիզախությունը, միգուցե, դժվար է մեզնից շատերին հասկանալ: Դա բխում է այդ հողի հետ ունեցած խորը կապվածությունից, մշակույթի ու հավատի հետ ունեցած խորը կապից: Եվ աշխարհը պետք է նայի, թե ինչ է կատարվելու Հայր Հովհաննեսի և նրա այն հարևանի հետ, որը ևս որոշել է չլքել գյուղը` ասելով, որ դա իրենց տունն է, իրենց հավատքը, իրենց եկեղեցին ու խաչը, որը պետք է մինչև վերջ կրեն: Այս պատերազմի ընթացքում հայերը ծանր կորուստներ են կրել Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից, որոնց իրագործումը թույլ է տվել Թրամփի վարչակազմը: Մենք պետք է սկսենք գործել: Անընդունելի է, որ վերջին տարիներին շուրջ 120 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա է տրամարդվել Միացյալ Նահանգների կողմից Ալիևի ռեժիմին, դա պետք է վերանայվի: Ես առաջարկել եմ նաև գործի դնել Ազատության թիվ 907 ակտի դրույթներն ու դադարեցնել տրամադրվող աջակցոթյունը, իսկ Թուրքիայի ագրեսիան այս պատերազմում պետք է հստակ արձագանք ստանա: Հարյուրավոր ընտանիքներ պատերազմի հետևանքով ծանր խնդիրների առաջ են կանգնած, որոնք ավելի են բարդանում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է քայլեր ձեռնարկել այդ մարդկանց փրկելու համար: ԱՄՆ-ը պետք է հումանիտար օգնություն տրամադրի Հայաստանին նշանակալի` 100 միլիոն դոլարի չափով հումանիտար մի շարք առանջային խնդիրների լուծման համար: Իմ առաջարկած քայլերին դիմելու դեպքում այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր քաղաքականության համար էջ կարող է բացել»,- հայտարարել է սենատորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular