ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահի խոսքով` Հայաստանի վարչապետը հայ ժողովրդին «արդար և անկեղծ» է ներկայացրել ռազմաճակատում տիրող իրավիճակը` Ստեփանակերտի գրավումը ժամերի հարց էր։

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը կազմվել է հնարավորինս արագ, ամեն րոպեն կարևոր էր, և այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրները` Ֆրանսիան և ԱՄՆ–ն, տեղեկացված չեն եղել դրա մասին։

«ԱՄՆ–ին և Ֆրանսիային չներգրավելը տեխնիկական հարց էր։ Այդ հայտարարությամբ մարդկանց ճակատագրերի խնդիր էր լուծվում, և պետք էր այն ժամ առաջ պատրաստել», – ասել է ՌԴ նախագահը։

Լրագրողի հարցին` արդյոք ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն նեղսրտել նման քայլից, Պուտինը պատասխանել է, որ այդ երկրները նեղանալու պատճառ չունեն։

«Ես կարծում եմ` դա չափազանցություն է, որ նրանք նեղացել են։ Այդ համաձայնագիրը կազմվել է երկար տարիներով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում։ Այն եղել է մեր ընդհանուր համոզմունքների շուրջ», – ասել է նախագահը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` Հայաստանի վարչապետն «արդար և անկեղծ» է հայ ժողովրդին ներկայացրել ռազմաճակատում տիրող իրավիճակը։

«Հոկտեմբերի 19–ին և 20-ին Ալիևի ու Փաշինյանի հետ հեռախոսազրույցներ վարեցի, և ինձ թվաց, որ արդեն հասել ենք մարտական գործողությունները դադարեցնելու որոշմանը։ Բայց չեղավ։ Դրանից հետո եղավ այն, ինչ կարելի էր կանխատեսել` ադրբեջանական ԶՈւ–ն գրավեց Շուշին։ Եվ պետք է ասեմ, որ վարչապետ Փաշինյանն իրավիճակը արդար և անկեղծ ներկայացրեց իր ժողովրդին ` ասելով, որ ռազմական դրությունը օրհասական էր, ժամերի ընթացքում կարող էր գրավվել Ստեփանակերտը», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` այդ պայմաններում հայկական կողմի շահերից էր բխում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և համանախագահ մյուս երկրների հետ համաձայնեցնելը ձգձգելու էր գործընթացը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular