ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների երեք ձախողումները Ղարաբաղում. National Interest

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

tsargrad.tv-ն գրում է, որ National Interest հրատարակությունը թվարկել է Լեռնային Ղարաբաղում ամերիկյան հատուկ ծառայությունների երեք ձախողումները: Լրագրողները համոզված են, որ տարածաշրջանում պատերազմը լիովին անակնկալ է եղել ամերիկյան հետախուզության համար: Փորձագետներն ու վերլուծաբանները չեն կարողացել կանխատեսել դա:

Առաջին սխալն այն էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն կանխատեսել Լեռնային Ղարաբաղի ռազմական բախումը: Դեռ 2020 թվականի մարտին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը թույլ է տվել շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այն ժամանակ Ադրբեջանը խոստացել է  տարածքային հարաբերությունները կարգավորել բացառապես դիվանագիտական ​​միջոցներով:

«Մի՞թե Բիգանն ու Պետդեպարտամենտն են ստել, թե՞ նրանք խաբվել են Ադրբեջանի կողմից, ինչու՞ է Բաքվի ԱՄՆ դեսպանատունը անակնկալի եկել»,- հարց է տալիս հոդվածի հեղինակը:

Երկրորդ սխալն այն է, որ ոչ ոք չի հաշվարկել Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում: Արդյունքում  ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ ցնցում է հանդիսացել ամերիկացիների համար: Հակամարտության կարգավորումը տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով: Չեն օգտագործվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները, որի համանախագահող է նաև ԱՄՆ-ը:

Վերջին ձախողումը այն է, որ ԱՄՆ-ի զինվորականները չգիտեն Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular