Գիտնականները համարում են, որ վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել COVID-19 հիվանդության ծանր ընթացքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ բրիտանացի բժիշկները պարզել են, որ վիտամին D- ի պակասը կարող է առաջացնել կոկոնավիրուսով վարակի COVID-19- ի ծանր ձևի զարգացման: Այդ մասին գրել է Express թերթը:
Այսպիսով, Մեծ Բրիտանիայի մի քանի հետազոտական կենտրոնների մի խումբ գիտնականներ համեմատել են բնակչության վայրի աշխարհագրական լայնությունը կորոնավիրուսի ընթացքի բարդության հետ: Պարզվել է, որ այն շրջաններում, որտեղ տարածված է վիտամին D-ի սեզոնային պակաս, ավելի հաճախ են արձանագրվում հիվանդության ծանր դեպքեր:
«Վիտամին D-ի պակասը ծանր կորոնավիրուսային հիվանդության գերիշխող ռիսկի գործոնն է»,- ասել է բժիշկ Գարեթ Դեյվիսը:
Հետագայում հետազոտողները հաստատել են իրենց տեսությունը լաբորատոր պայմաններում: Նրանք եզրակացրել են, որ վիտամին D-ն ի վիճակի է արգելափակել օրգանիզմում սպիտակուցային կառուցվածքների քայքայումը, որոնք կանխում են «ցիտոկինային փոթորիկը»:
«Վիրուսը թիրախավորում է ACE2 կոչվող բջիջների մակերևույթի վրայի սպիտակուցային ծածկույթը, որը ռենին-անգիոտենզինային համակարգի (RAS) մաս է»,- բացատրել է նա:
Ըստ նրա անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով հենց այդ սպիտակուցների սպառումն է բերում հյուսվածքների ու օրգանների անվերահսկելի բորբոքման:
«Փորձագետները մտադիր են շարունակել իրենց դիտարկումները ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի վերջնականապես հաստատեն այդ գործոնների փոխհարաբերությունները»,- ասել է Դեյվիսը:
Նա նաև խորհուրդ է տվել մոլորակի բոլոր բնակիչներին պարբերաբար վիտամիններ ընդունել` հիվանդությունները կանխարգելելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը