ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞ր էր, թե հայը գոնե հետին խելք ունենար․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ilur.am կայքում հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. 

Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։ Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ուղեկցող արձագանքներն էլ ցույց են տալիս, որ մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին։ Բավական է հետևել, թե ինչպիսի հրապարակային խոսք է հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռում։ Թե՛ նիկոլականները, թե՛ նրանց հակառակորդները, նույնիսկ այս պատուհասից հետո, չեն հրաժարվում իրենց հայդատական, ոչմիթիզհողական հոխորտանքներից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «հայի հետին խելք» ասույթը ոչ միայն ցնորամտություն է, այլև անբուժելի հիվանդություն։

Մեր սերնդին վիճակվել է ականատես լինել հասուն ազգերի կողմից «հետին խելքի» դրսևորման մի շարք օրինակների։ Ես այդ մասին խոսել եմ դեռևս 2007թ․ իմ ելույթներից մեկում, ուստի կրկնությունից խուսափելու համար բավարար եմ համարում կատարել հետևյալ մեջբերումը․

«Շատ ժողովուրդներ ու պետություններ տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով հայտնվել են համազգային աղետի առջև։ Հայերն ու հրեաները ենթարկվել են ցեղասպանության։ Գերմանիան ու Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրելով, հիմնահատակ ավերվել են։ Օսմանյան Թուրքիան, Բրիտանիան և Ռուսաստանը կորցրել են իրենց հզորագույն կայսրությունները։ Նրանցից յուրաքանչյուրն իր ողբերգությունը համարում է եզակի. ինչպես արտահայտվել է Տոլստոյը՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Սակայն համազգային ողբերգություն ապրած համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլև վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու և արդարություն մուրալու փոխարեն, հետևել այդ ազգերի օրինակին։ Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք» (Լ․ Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 116-117)։

«Հայի հետին խելք» արտահայտությունը իմաստ կարող է ունենալ միայն այս ճշմարտությունն ըմբռնելուց հետո։

Ու՞ր էր, թե հայը գոնե հետին խելք ունենար: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular