ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում հետազոտական նախագիծ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և իրավունքների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Մարդու իրավունքները և վարձկան ահաբեկիչների գործողությունները Արցախում» (Լեռնային Ղարաբաղ) հետազոտական նախագիծ:

Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած հաղորդագրության համաձայն, Արցախի ՄԻՊ-ի հետ համագործակցությամբ, նախագիծը հիմնվելու է առաջնային աղբյուրների վրա, որոնք փաստում են մարդկության դեմ կատարված հանցագործությունները և իրականացրած այլ վայրագությունները՝  կատարված Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը ստացած իսլամիստ զինյալների կողմից՝ ընդդեմ հայերի: Նախագծի հարցում աջակցել է Ամերիկայի հայկական համագումարը:  

Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Նրանց աջակցել են թուրք զինվորականները և վարձկանները՝ զինված անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով և հատուկ ուժերով: Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն, Թուրքիան տեղակայել է 2 հազար իսլամիստ ջիհադիստներ Սիրիայից և Լիբիայից: Վերջիններիս խոստացվել է պարգևատրում հայերին սպանելու համար: Տարբեր հետախուզական ծառայություններ, միջազգային լրատվամիջոցներ նույնպես հաստատել են այն, որ գլխատումների համար ահաբեկիչներին պարգևատրումներ են խոստացվել:

Նշվում է, որ ավելի քան 1400 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են, ավելի քանի 100 հազար քաղաքացիներ տեղահանվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով: Հայկական եկեղեցիները նույնպես թիրախավորվել են: Կան բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն, ադրբեջանցիներն անմարդկային վերաբերմունք են դրսևորել հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանը նաև կիրառել է արգելված զինատեսակներ: Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հաստատել էր, որ Թուրքիան բոլոր միջոցներով և ամբողջ սրտով կշարունակի մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի հետ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկացած դեմք կամ կազմակերպություն, որը հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, պետք է նրանց պաշտպանի առանց սահմանափակումների, հատկապես երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular