ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատմությունը ոչինչ չի սովորեցնում. ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան». Լավրովը՝ ԼՂ շուրջ իրավիճակի մասին

ՎԻԴԵՈ

ՌԴ-ն շահագրգռված է, որ աշխարհում ամեն տեղ, և հատկապես Ռուսաստանի սահմաններին մոտ, լինի հանգիստ իրադրություն և չլինեն «ծխացող» հակամարտություններ։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ սուտ է, երբ հայտարարում էին, որ Ռուսաստանն բոլորից շատ է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության չլուծման հարցում և այսքան տարի ձգձգում էր դրա հանգուցալուծումը», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ իրականում Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Ռուսաստանն առաջատարն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խթանման հարցում, ինչի օրինակն է հայտնի Կազանի փաստաթողթը, որը թույլ կտար հասնել նույն արդյունքներին, ինչ կա այսօր, սակայն առանց արյունահեղության», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ինչից հետո ՌԴ-ն առաջարկել է հակամարտության լուծման երկփուլային տարբերակը, որը նույնպես հակամարտող կողմերը սկզբում ոգևորությամբ են ընդունել, այնուհետև սկսել են կասկածներ հայտնել հանձնվող տարածքների, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ։

«Սա նույնպես ձախողվեց ու անորոշ ժամանակով մի կողմ դրվեց ոչ մեր մեղքով, ուստի մենք չունենք բարի մտադրությունների ու առաջարկությունների պակաս։ Այժմ, ցավոք ուժի կիրառմամբ ու երկու կողմից զոհերի գնով, մենք այնուամենայնիվ հանգել են այն կարգավորմանը, որն առաջարկում էր Ռուսաստանը», - նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում։

«Միևնույն է ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան», - հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular