ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ։

 Ռուսական Մի-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից պատահաբար չի խոցվել, և Մոսկվան պետք է կոշտ և կշռադատված պատասխանի դրան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման հայտարարություն արեց ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Նա համոզված է, որ ուղղաթիռը հնարավոր չէ խոցել պատահաբար։ Պատրաստված է եղել այն խոցող շարժական զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև հանդիսատեսը, որոնք այդ ամենը նկարել են համացանցում հայտնված տեսանյութի համար։

«Քանի որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան՝ իր հետախուզական համակարգով, որը ՆԱՏՕ-ի անդամ է հանդիսանում և հետախուզական այլ միջոցների հասանելիություն ունի, ապա մեր ուղղաթիռին հետևել են Գյումրիից և իմացել են, որ ռազմական շարասյուն է շարժվելու, որին էլ հենց այն ուղեկցում էր։ Սա ծրագրված սադրանք է, որն ավարտվեց ռուս օդաչուների մահով։ Այլ ձևակերպում լինել չի կարող»,-ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում և նրա հետ Ռուսաստանը կարող է ավելի կոշտ լինել, քան Թուրքիայի հետ, որ Սիրիայում ռուսական Սու-24 էր խոցել։ Նրա խոսքով՝ ոչ մի փոխհատուցման մասին խոսք անգամ լինել չի կարող։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի։ Դա ծրագրված ակցիա էր»,-նշեց Լեոնկովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը, խոցված Մի-4-ը ուղեկցել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը: Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնում են, որ ավտոշարասյունը շարժվում էր Սյունիքում ռուս սահմանապահների դիրքերի ամրապնդման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 9–ին ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, ուղղաթիռը խոցվել է երկրից՝ շարժական զենիթահրթիռային համալիրից։ Ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է անձնակազմի երկու անդամ, ևս մեկը՝ միջին ծանրության վնասվածքներով, տարհանվել է։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ռուսական գրոհիչը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս:

Պաշտոնական Բաքուն խոստովանել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, ներողություն է խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular