ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն առավել շահագրգռված էր պատերազմ սկսել. Brussels morning թերթի վերլուծական հոդվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հոդվածի սկզբում նշում է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կարող է ամենավտանգավոր սպառնալիքը դառնալ աշխարհում: 

«Շատերը դեռ չեն գիտակցել խնդրի մասշտաբը ՝ նախընտրելով այն դիտարկել պարզապես որպես ռազմական գործողությունների վերսկսում, որոնք շուտով կդադարեն , սակայն մարտական գործողությունները արդեն չորրորդ շաբաթը շարունակվում են, և ականատես եղանք, որ  երեք համաձայնեցված հրադադարները չկարողացան կասեցնել բռնությունը, յուրաքանչյուրը տևեց ընդամենը մի քանի րոպե»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի՝ ինչպես և նախկինում, պայքարն ընթանում է կողմերի միջև տեղեկատվական պատերազմով, զոհերի և ծավալման վայրերի մասին հակասական տվյալներով, ինչը որոշ դեպքերում բավականին դժվար է դարձնում այս կամ այն կողմի վրա անհերքելի պատասխանատվության դնելը ։

«Սակայն այս պահին անհրաժեշտ է որոշակի հետևություններ անել: Նախ և առաջ, այն մասին, որ Հայաստանը որևէ պատճառ չի ունեցել նման ռազմական գործողություններ սկսելու համար, առաջին հերթին այն պատճառով, որ ստատուս քվոն շատ ավելի ընդունելի էր Երևանի համար, քան Բաքվի համար։ Երկրորդ բաղադրիչը վերջին տարիներին երկու երկրների ռազմական ծախսերի անհամաչափությունն է, երբ Ադրբեջանն իր զինված ուժերի վրա  մի քանի անգամ ավելի շատ ներդրում է արել, քան Հայաստանը»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի շահագրգռված էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների պահպանմամբ:

Հոդվածագիրը նշում է, որ խիստ տագնապալի է, որ Թուրքիան բաց աջակցում է  Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով:

«Ավելի ու ավելի շատ փաստեր կան Թուրքիայի միջոցով սիրիացի ջիհադիստ վարձկանների հնարավոր հավաքագրման եւ Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպես դա տեղի ունեցավ մինչև սեպտեմբերի 27-ը: Սա ոչ միայն ինքնին իրադարձությունների վտանգավոր զարգացում է, այլեւ կարող է վկայել պատերազմի նախապես պլանավորման մասին: Միջազգային լրագրողները հետաքննել են նման հաղորդագրությունները մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք նախորդել են նախքան պատերազմի սկսվելը, և նախագահ Մակրոնի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ավելացնում է հաղորդագրությունների ճշմարտացիությունը:

Փորձագետները մի քանի մայրաքաղաքներից  ամենաբարձր մակարդակի հայտարարությունների հետ միասին գրեթե միակարծիք են այն հարցում, թե ով է սկսել վերջին էսկալացիան: Իմ կարծիքով՝  կան ապացույցներ, որ Ադրբեջանն առավել շահագրգռված կլիներ սկսել պատերազմը՝ փորձելով փոխել իրավիճակը ուժի կիրառման միջոցով, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ հոդվածագրի՝ որքան պատերազմը շարունակվում է, այն վերածվում է հումանիտար աղետի։

«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ տասնյակ քաղաքների ու գյուղերի հրետակոծությունները, որոնք ուղեկցվել են հայերի պատասխան գործողություններով, արդեն հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման և տասնյակ խաղաղ բնակիչների մահվան: Amnesty International-ը նաեւ հաստատել է Ադրբեջանի կողմից այդ հարձակումների շրջանակներում կասետային ռումբերի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված պրակտիկա է:

Հաշվի առնելով բռնության մակարդակը, որ նկատվել է առաջին պատերազմի ժամանակ, որևէ կասկած չի կարող լինել հնարավոր աղետի վերաբերյալ, եթե առաջիկայում լուծումներ չգտնվեն»,-  նշում է  Ֆաբիո Կաստալդոն:

Հոդվածագրի կարծիքով՝  ԵՄ-ի արձագանքը մինչ օրս թույլ էր և զուրկ հավակնություններից  դառնալու նշանակալի աշխարհաքաղաքական դերակատար և փոխելու խաղի կանոնները ՝ ի շահ կայունության, անվտանգության և բարգավաճման, հատկապես հարևան երկրներում։

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular