ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս անթույլատրելի է ներսից հարվածները հանդուրժելը. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թե´ պատերազմական, թե´ համաճարակային օրերին հանքարդյունաբերության ոլորտի կարևորության հանդեպ նույնիսկ ամենաթերահավատների համար ակնհայտ դարձավ, որ հանքարդյունաբերությունն է այն ոլորտը, որ իր ուսերին կրեց և կրում է երկիրը տնտեսական կոլապսից փրկելու առաքելությունը։ Այս դժվարին օրերին, բանակի թիկունքը տնտեսական կենսունակությամբ ապահովելուց զատ, ոլորտի բոլոր ընկերությունները զգալի աջակցություն են ցուցաբերել սահմանին կռվող մեր զինվորին, ինչպես նաև թիկունքում առաջ եկած բազմաշերտ սոցիալական խնդիրների լուծմանը։

Բայց, նույնիսկ այս իրավիճակում, ստիպված ենք արձագանքել օրերս տարածված բնապահպանական-ակտվիստական կազմակերպության պառակտիչ հայտարարությանը։ Իրենց բնապահպան համարող մարդիկ տարիներ շարունակ երկրի տնտեսության զարգացմանը անվերականգնելի հարվածներ հասցնելուց հետո էլ շարունակում են պառակտող հայտարարություններ տարածել ու գործել հանքարդյունաբերության ոլորտի, բայց ըստ էության՝ երկրի տնտեսության դեմ։

Հերթական հերյուրանքներում թիրախավորվել են ոլորտի բոլոր ընկերություններն ու առանձնահատուկ՝ «Լիդիան Արմենիան»: Ակտվիստներին հավանաբար մտահոգում է, որ գալու է բարդ հարցերին պատասխան տալու ժամանակը՝ թե ինչո՞ւ առանց որևէ լուրջ հիմնավորման, խախտելով պետություն-բիզնես փոխհարաբերությունները կարգավորող բոլոր օրենքները, խոչընդոտվեց ընկերության գործունեությունը՝ պետությանը զրկելով այդքան անհրաժեշտ միլիոնավոր դոլարներից։

Այսօր, երբ թշնամին դրսից  թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը, լավ գիտակցելով, որ դրանով թիրախավորում է մեր տնտեսության ամենաուժեղ ճյուղերից մեկը, այլևս անթույլատրելի է ներսից հարվածները հանդուրժելը։

Հանքարդյունաբերողները բոլորից լավ են գիտակցում բնապահպանական բարձր չափանիշների անհրաժեշտությունը։ Բայց անընդունելի է բնապահպանական «մտահոգությունների» անվան տակ ոլորտի վարկաբեկումը և տնտեսության մեջ նրա ահռելի  դերի նսեմացումը։

Ժամանակն է վերջ տալ անհիմն մեղադրանքներին, ռիսկերը ուռճացնելու, ոլորտը վարկաբեկելու, ապօրինաբար տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտելու արատավոր պրակտիկային։

Հայաստանին հզոր տնտեսություն և ներդրումներ են անհրաժեշտ։ Գործող հանքերը պետք է զարգանան, նոր ներդրումներ ու նոր ծրագրեր պետք է բացվեն։ Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման։ Սրանք են հաղթելու արդյունավետ ճանապարհները։

Մնացածը՝ դատարկախոսություն է ու ժամանակն է դրան ասել՝ բավակա´ն է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular