ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել հենց իր մայրիկի ծննդյան օրը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ժորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել սեպտեմբերի 27-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը։

«Ժորան բանակում վարորդ էր, բուժաշխատողների հետ հիվանդներին էր տեղափոխում։ Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան, հիվանդ տեղափոխելիս Ժորան ճանապարհին նկատել է վնասված զինվորական մեքենա, իջել է և անգիտակից վիճակում գտնվող վարորդին դուրս բերել մեքենայից, օգնություն ցուցաբերել և հասցրել հոսպիտալ»,- Ժորայի սխրանքի մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է նրա մտերիմ ընկերը՝ Անժելա Ինջիղուլյանը։

Նույն օրը` կեսգիշերին, Ժորան զանգել է՝ շնորհավորելու մայրիկի ծննդյան օրը․ «Մամ ջա՛ն, ծնունդդ շնորհավոր, քեզ ամենալավն եմ մաղթում, առավոտյան կզանգեմ, հոգնած եմ»,- ասել է Ժորան։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տանեցիները լսել են Ժորայի մահվան բոթը․ «Ժորան անմահացավ 7։15-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը, չգիտեինք, որ այդ զանգը վերջինն է լինելու»,- արցունքները խեղդելով ասում է Անժելան։

19 տարեկան էր Ժորան, բայց լուրջ ու ծանրակշիռ․ «Իր հասակակիցների համեմատԺորան ավելի հասուն մտածելակերպ ուներ, բացի այդ, հոգատար էր ու շատ ուշադիր»,- նշում է մեր զրուցակիցը։

Ժորայի երազանքն էր սովորել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, իսկ ծնողներն այնքան մեծ պլաններ ունեին նրա ապագայի համար։

Անժելան պատմում է, որ Ժորան զոհվել է բուժաշխատողների հետ․ վերջիններս շատ են սիրել նրան։

Ժորան Մեղրաձոր համայնքից էր, տան ավագ որդին․ «Իր համար մեծ տուն էին կառուցել, նոր էին վերջացրել շինարարությունը, բայց Ժորան չհասցրեց տեսնել սեփական տունը»։

Արմանը, ում կյանքը փրկել է Ժորան, և իր ծնողնորը այցելել են Ժորայենց տուն և շնորհակալություն հայտնել նրա ծնողներին՝ իրենց տղայի կյանքը փրկելու համար։

Ժորան հուղարկավորվել է Մեղրաձոր համայնքի հուշարձանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular