ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նատաշա Կորոլյովային կթողնեն Ուկրաինա մտնել, եթե նա վիրավորի Պուտինին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նատաշա Կորոլյովան Ուկրաինայում պերսոնա նոն գրատա է դարձել։ Օրերս 43-ամյա երգչուհուն արգելել էին մուտք գործել երկիր, ինչը ցնցել էր երգչուհուն, որը մեծ վրդովմունքով մեկնաբանել էր կատարվածը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երգչուհու գործունեությունը վտանգավոր է համարել երկրի անվտանգության համար, իսկ ուկրաինացի լրագրող Դմիտրի Կորչինսկին, որի կինը նախաձեռնել է երգչուհու մուտքի արգելքը, սոցիալական ցանցերում հրապարակել է պայմանները, որոնց կատարման դեպքում Կորոլյովան կարող է վերադառնալ հայրենիք։

Պահանջների թվում է ՌԴ նախագահին ուղղված վիրավորական երգի կատարումը։

«Ժողովրդական պատգամավոր Օքսանա Կորչինսկին, որը նպաստել է Անվտանգության ծառայության սահմանած՝ Նատաշա Կորոլյովայի մուտքի արգելքին, ինձ խնդրել է հրապարակել իր հայտարարությունը,– ասված է Facebook–ում տեղադրված գրառման մեջ։

– Ես պատրաստ եմ դիմել Ուկրաինայի ԱԾ–ին՝ չեղարկելու ՌԴ քաղաքացի Ն. Պորիվայի՝ (կեղծանունը՝ Կորոլյովա) Ուկրաինա մուտքի արգելքը հետեւյալ պայմաններով. Ն. Պորիվայը երգում է Խարկովի երկրպագուների հայտնի երգը Պուտինի մասին եւ դրա հիման վրա տեսահոլովակ է նկարահանում։

Արդյունքում նա «Եղբայրության» հետ (Կորչինսկու կուսակցությունը) պետք է համաձայնեցնի իր երգացանկը։ Փոխում է շրթներկի գույնը։ Կիեւում ապրող իր տատիկին զանգում է տարեկան 2 անգամից ոչ պակաս»։

Աղբյուրը՝ Life

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular