ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը փորձում է սահմանել նոր համաշխարհային կարգ, որտեղ Թուրքիան «ծագող աստղ» կլինի․ Haaretz

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրածովյան շրջաններում հետախուզական աշխատանքների իրականացումը ակնհայտորեն լարվածություն է առաջացրել նրա, Եվրամիության և Միացյալ Նահանգների հարաբերություններում, գրում է Haaretz թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի խոսքերն այն մասին, որ «Թուրքիան պետք է դադարեցնի սադրանքը և անհապաղ բանակցություններ սկսի Հունաստանի հետ»։

«Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական էմբարգո սահմանելու մասին խոսակցությունները: Բայց ԵՄ առաջնորդները անցյալ ուրբաթ կայացած գագաթնաժողովին այդ հարցը գրեթե աննկատ թողեցին և Հունաստանը ստիպված էր ճնշում գործադրել ՝ այն օրակարգում ընդգրկելու համար»,-գրում է թերթը՝ նշելով, որ թեև ԵՄ-ն հանդես է եկել կոշտ և վճռական հայտարարություններով, առաջնորդները Հունաստանին հասկացրել են, որ ավելի լավ է սպասել և պատժամիջոցների մասին քննարկումն իրականացնել դեկտեմբերին նախատեսված գագաթնաժողովի ժամանակ:

Ինչպես գրում է թերթը, մինչև դեկտեմբեր քննարկումը հետաձգելը կապված է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ։ Չնայած Պետդեպարտամենտի նկատողություններին՝ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրաշալի անձնական հարաբերություններ ունի, սակայն ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները կարող են լարվել, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը։

«Թրամփը նաև ձեռնպահ է մնացել ԼՂ պատերազմի հարցով Էրդողանի հետ բախումից, որտեղ թուրքական զորքերը պատերազմում են Ադրբեջանի հետ կողք կողքի: Նախագահը միացել է Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք կոչ են անում դադարեցնել կրակը, սակայն այդ ժամանակից ի վեր լռել է և առաջարկել սպասել ԱՄՆ-ում կողմերի միջև բանակցություններին: Թրամփը չի կարող բացահայտ մեղադրել Հայաստանին, քանի որ նախագահական ընտրություններում նրան հարկավոր է ԱՄՆ-ի քաղաքացի 1,5 միլիոն հայերի ձայները։  Բայց նա նաև չի մեղադրում Անկարային, քանի որ ցանկանում է պաշտպանել իր ընկերոջը»,- գրում է աղբյուրը։

Թերթը նաև նշում է, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ «Եվրոպան և Միացյալ Նահանգները Թուրքիայի կարիքն ավելի շատ ունեն, քան Թուրքիան ունի նրանց կարիքը՝ նշելով, որ հին համաշխարհային կարգը, ավանդական կոալիցիաները, դաշինքները և համաձայնագրերը, որոնք մինչ օրս կիրառվում են, քանդվում են և ճանապարհ հարթում ուժերի նոր հավասարակշռության համար: Թուրքիան այդ գլոբալ և տարածաշրջանային միտումների ծագող աստղն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular