ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը հաջողություններ չի գրանցում մարտադաշտում, իսկ արցախցիները զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ․ Eadaily

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է Արցախի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձություններին, որի բնակիչները երկար հազարամյակներ ստիպված են եղել պայքարել անհամար օտարերկրյա զավթիչների դեմ, գրում է Eadaily-ն։

Ինչպես գրում է հոդվածագիր Իրակլի Չխեիձեն, «այսօր շատ են խոսում պետական սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ընդ որում, ոչ ոք չի խոսում մեկ այլ սկզբունքի մասին, որը շատ ավելի կարևոր է հումանիստական տեսանկյունից՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»։

«Լեռնային Ղարաբաղում այսօրվա պատերազմը շատ կողմեր ունի, որոնք դիտարկվում են բազմաթիվ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից, սակայն, մեր կարծիքով, չափազանց կարևորներից մեկը մնում է կադրից դուրս: Դա կատարվելիք հանցագործության համար ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցն է։ Ինչո՞ւ է այդ պատերազմը հանցագործություն։ Քանի որ հսկայական թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակը  սպառազինության մեջ նույնպես հսկայական առավելություն ունի, քանզի երկար տարիներ գնում է սպառազինության նորագույն նմուշները։ Սակայն ադրբեջանական բանակի սպառազինության մատակարարման և նախապատրաստման, ինչպես նաև գրոհայինների մատակարարման գործում առանձնահատուկ դեր է խաղացել Թուրքիան, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլև ունի թվով երկրորդ բանակը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին»,- գրում է հոդվածագիրը։

Հոդվածի հողինակի խոսքով՝« ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն արդեն մեկ դարից ավելի պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի Ցեղասպանության համար, ոչ միայն չի պատրաստվում ճանաչել և ապաշխարել, այլև 21-րդ դարում փորձում է կրկնել իր հանցանքը՝ շարունակելով ժողովուրդների բնաջնջման նույն քաղաքականությունը»։

«Այսօր հեռահար հրթիռներով և հրետանիներով, հզոր ավիացիայով, նորագույն մարտական անօդաչու թռչող սարքերով, տանկերով և այլնով մինչև ատամները զինված ադրբեջանական բանակը առանց մեծ հաջողության իրականացնում է «Լեռնային Ղարաբաղը հայկական շրջափակումից ազատագրելու» օպերացիան: Այն պատմական փաստը, որ հայերն այդ հողերում ապրել են ադրբեջանցիների հայտնվելուց հազարավոր տարիներ առաջ, նշանակություն չունի, քանի որ այսօր արդարությունն ավելի ուժեղին է բաժին ընկնում»,- ընդգծում է հոդվածագիրը։

Հոդվածագիրը նաև նշում է , որ փաստն այն է, որ չնայած ուժերի մեծ գերազանցությանը, ադրբեջանական բանակը ոչ մի զգալի հաջողությունների չի հասնում մարտադաշտում, իսկ արցախցիները ռազմական փորձագետներին զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ։

«Պարզ է, որ այդ մարդիկ մինչև վերջ պայքարելու են իրենց հողի, տների և ընտանիքների համար»,- նշում է հոդվածի հեղինակը։

«Եթե ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ցեղասպանության և մարդկանց ոչնչացման համար, որոնք պայքարում են իրենց ազատության, նախնիների հայրենի հողի և պարզապես ապրելու իրավունքի համար, ապա դաշինքի ղեկավարությունը պետք է պարզ հասկանա, որ «կոչերով», «անհանգստությամբ» և այլ բառակապակցություններով իրավիճակը չի կարող փոխել, առավել ևս, որ նեոսուլթան Էրդողանը, ինչպես մյուս բոլոր սուլթանները, արյուն տեսնելիս մոլուցքի մեջ է ընկնում»,- եզրափակում է հոդվածագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular