ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչի անկախ պետություն. Ադամ Շիֆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է՝  Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները  պետք է հասկանան, որ չեն կարող երկարատև վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն չպետք է անգործություն ցուցաբերի, երբ նրանք փորձում են անել դա:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադամ Շիֆն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։ Պատմական եկեղեցին ու քաղաքները ռմբակոծությունների ու ավերածությունների են ենթարկվել: Չնայած այս ապօրինի պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի վրա է, Հայաստանը ոտքի վրա է: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ», -ասել է Շիֆը:

Կոնգրեսականի կարծիքով` այս պատերազմը միանգամից տեղի չի ունեցել: Դա արդյունք է այն բանի, որ Բաքվի կոռումպացված վարչակարգն իր ժողովրդին առաջարկում է բռնի էթնոնացիոնալիզմ ՝ խաղաղության, բարգավաճման և ազատության փոխարեն, որը նրանք չեն կարող ապահովել:

«Բայց սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը տպավորիչ ձախողում է կրել»- նշել է Շիֆը:

Ըստ Շիֆի` չափազանց երկար ժամանակ Միացյալ Նահանգները հավասարության նշան է դնում Հայաստանի  և Ադրբեջանի միջև, այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ հարձակվում է, իսկ Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց բնակչության կյանքն ու տները:

«Այդ վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հրետանային ու ռումբային հրետակոծությունները խաղաղ հայերի վրա: ԱՄՆ-ն պետք է Արցախի երիտասարդ ժողովրդավարության կողքին կանգնի, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Եվ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախի հետ կապված բանակցությունների գնալ, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչի անկախ պետություն»,- եզրափակել է Շիֆը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular