5 տարածված միֆեր արագ սննդի (ֆասթֆուդ) մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlogNews-ը գրում է.
Չփչացող համբուրգերներ

Մարդիկ հավատացած են, որ արագ սննդի պատրաստման մեջ օգտագործում են քիմիկատներ, որոնք օգնում են մթերքին պահպանման երկար ժամկետ ունենալ: Ինչ վերաբերում է բուրգերներին, կա կարծիք, որ դրանք հնարավոր է ուտել պատվիրելուց անգամ մեկ շաբաթ հետո, քանի որ միևնույն է՝ չեն փչանում: Հավատն այդ միֆի հանդեպ կանխելու համար Մաքդոնալդսի ներկայացուցիչները մի փորձ են անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ բուրգերներն այդքան էլ «երկարաժամկետ» չեն: Միայն մեկ տարօրինակ երևույթ է գրանցվել՝ դրանք չէին նեխում, այլ ուղղակի չորանում էին:
Արագ սնունդն ավելի վնասակար է, քան ռեստորանի կերակուրները

Եթե որոշել եք ընտանիքի հետ ժամանակ անցկացնել ռեստորանում՝ ոգևորվելով այն կարծիքից, թե այնտեղ սնունդն ավելի մաքուր է օգտակար, ապա Դուք սխալվել եք: Արագ սննդի մեկ չափաբաժինը պարունակում է այնքան կալորիա, որքան թույլատրվում է, իսկ ռեստորանի սննդի կալորիականությունը հիմնականում անցնում է նորմայի սահմաններից, որն էլ իր հերթին բերում է ճարպի ավելորդ շերտի առաջացման:
Բուրգերների միջի միսն իրականում միս չէ

20-րդ դարի վերջին միֆէր առաջացել, ըստ որի այն միսը, որը մտնում է մեր սիրելի բուրգերների և չիզբուրգերների բաղադրության մեջ, միս չէ իր բուն իմաստով: Կատարված ուսումնասիրություններն ապացուցել են, որ այդ կարծիքն իրականում չափազանցված էր. Մաքդոնալդսի կոտլետի 88 % -ը բաղկացած է բնական մսից, իսկ մնացած 12 %-ը հավելանյութեր են: Այո, կատարյալ չէ, սակայն այնքան էլ վատ չէ, ինչքան որ մարդիկ մտածում են:
Ավելի լավ է աղցան պատվիրել. այն ավելի օգտակար է

Կարծում եք, որ եթե այն 50 %-ով բաղկացած է բանջարեղենից, ապա շատ ավելի առողջարար է, քան յուղոտ բուրգե՞րը՝ կոտլետով և հացով: Դուք մոռանում եք պանրի և շաքարի ու նատրիումի մեծ չափով պարունակության մասին: Այսպիսով եթե ցանկանում եք իրոք ինչ-որ օգտակար սնունդ ընդունել, ապա մի ալարեք, գնացեք մոտակա շուկա և ինքներդ գնեք թարմ մրգեր և բանջարեղեն:
Արագ սնունդն էժան է

Այսպես հիմնականում ասում են այն մարդիկ, որոնք չեն պլանավորում իրենց բյուջեն: Իհարկե, արագ սննդի կետում ճաշելն անհամեմատ ավելի էժան է, քան ռեստորանում, սակայն միևնույն ժամանակ շատ ավելի թանկ է Ձեր տանը պատրաստված սննդից: Նաև վերջինս հաստատ ավելի սննդարար է և թարմ: Եթե մի ամբողջ շաբաթ սնվեք տանը՝ Ձեր ձեռքերով պատրաստված ուտելիքներով, ապա շաբաթվա վերջում կուտակած մի կլորիկ գումար կունենաք: Խրախուսելի է, այնպես չէ՞: