ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում Արցախի դպրոցները և մանկապարտեզները. Բարոնուհի Քերոլայն Քոքս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը կրկին ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով՝ կիրառելով ծանր հրթիռներ, հրետանի և օդային ռմբակոծություններ, ներառյալ՝ հսկայական քանակությամբ թուրքական անօդաչու թռչող սարքեր Արցախի խորքում, ոչ միայն չխնայելով, այլև դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական թիրախներն Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում և գյուղերում, կրկին ներառյալ դպրոցները և մանկապարտեզները:

«Արմենպրես»ը ներկայացնում է Քերոլայն Քոքսի հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ։

«Կիրակի առավոտյան արցախա-ադրբեջանական ամբողջ ռազմաճակատի երկայնքով հսկայական հրթիռային, հրետանային, անօդաչու թռչող սարքերի և օդային ռմբակոծությունների զանգվածային ցամաքային և օդային հարձակումը սկսելուց արդեն երկրորդ օրը շարունակվում են ինտենսիվ մարտերը:

Ադրբեջանը նոր գրոհներ է սկսել Հյուսիսում, Մարտակերտի Մատաղիսի շրջանում, ինչպես նաև հարավում՝ Արաքս գետի երկայնքով, որոնք հաջողությամբ պաշտպանվում են: Ադրբեջանական կողմը կրել է մեծ թվով զինծառայողների և ռազմական տեխնիկայի կորուստներ՝ Ստեփանակերտի ՊՆ խոսնակի վերջին զեկույցում նշվում է, որ ընդհանուր թիվը կազմում են ավելի քան 350 ադրբեջանցի զինվոր և 45 տանկ, տասնյակ անօդաչու թռչող սարքեր և 4 ուղղաթիռ: Ինչպես նաև հաղորդվում է թուրքական օդային ուժի F16-ի տապալման մասին:

Արցախյան կողմի կորուստների թիվը կազմում են 45 զինվոր և օդային պաշտպանության միավոր, ինչպես նաև տանկեր և փոխադրամիջոցներ: Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ ադրբեջանական այս նոր ագրեսիայի հենց սկզբում Արցախի հարավի Մարտունի քաղաքում սպանվել են տատիկը և նրա փոքրիկ թոռը: Այնուամենայնիվ, այսօր շատ ավելի քաղաքացիական շինություններ և կառույցներ են դարձել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հրետանու ռմբակոծությունների թիրախը՝ ագրեսիայի երկրորդ օրը՝ հարյուրավոր վիրավորներով: Մոտ 80-ը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Ադրբեջանը կրկին անգամ ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով՝ կիրառելով ծանր հրթիռներ, հրետանի և օդային ռմբակոծություններ, ներառյալ՝ հսկայական քանակությամբ թուրքական անօդաչու թռչող սարքեր Արցախի խորքում, ոչ միայն չխնայելով, այլև դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական թիրախներն Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում և գյուղերում, կրկին ներառյալ դպրոցները և մանկապարտեզները: Հավաստի հաղորդումների կան Թուրքիայի ռազմական անձնակազմի, ինչպես նաև հազարավոր սիրիական իսլամիստ ջիհադի ահաբեկիչների անմիջական ներգրավվածության մասին, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են ադրբեջանական կողմում պատերազմելու համար։

«Հարձակման մասշտաբներն ու դաժանությունն աննախադեպ են, ինչպես նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, Թուրքիայի ակտիվ ռազմական մասնակցությունն ու ներգրավվածությունը», -երեկ և այսօր իրենց ասուլիսներում ասացին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊՆ մամուլի խոսնակը. «Ցեղասպան Թուրքիայի իր «եղբայր» Ադրբեջանի կողմից հանցավոր ներգրավվածությունը փոխում է հավասարակշռությունն ու ծավալները, դա հակամարտության ակնհայտ սրացում է և կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը»:

Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը դիմել են միջազգային հանրությանը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ միջամտելու Բաքվի անունից Թուրքիայի զանգվածային ռազմաքաղաքական ներգրավվածությունն անմիջապես դադարեցնելու համար: Երկուշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի արտակարգ նիստում քննարկվեց Արցախի անկախության պաշտոնական ճանաչումը Հայաստանի օրակարգ մտցնելու հարցը:

Թուրքիան, որը հաճախ հայտարարում էր իր քաղաքական և դիվանագիտական աջակցությունը Ադրբեջանի կողմից ծավալված նախորդ ագրեսիային ՝ նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև շտաբի պետի մակարդակով, այս անգամ կարծես ուղղակիորեն ներգրավված է և մասնակցում է ռազմական գործողություններին և հարձակողական արշավներին: Անկարա-Բաքու «մեկ ազգ՝ երկու պետություն» նախորդ կարգախոսը կարծես թե վերածվել է «մեկ ազգ՝ մեկ բանակ»-ի, որն այժմ տեղաբաշխված է մարտի դաշտում:

Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարվեց Արցախի դեմ ագրեսիան սկսելուն պես, իր իսկ բնակչությանը լուրերի և սոցիալական լրատվամիջոցների ազատ մուտքը սահմանափակելու հստակ մտադրությամբ`ամբողջ ինտերնետ համակարգը Ադրբեջանում կամ անջատված է կամ խիստ սահմանափակված, բացառությամբ Twitter-ի, որը լայնորեն օգտագործվում է պաշտոնական քարոզչության և ապատեղեկատվության համար:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան խորհուրդ են տվել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես դա արեց ԱՄՆ Պետդեպարտամենտը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular