ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահեցրեցի ամուսնուս, որ միշտ այսպիսին չեմ մնա. Ջուսը՝ իր խենթ կերպարանափոխության մասին (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

NEWS.am STYLE-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհի Ջուսը դիմել է հերթական խենթ ոճափոխությանը: Այսօր արդեն դժվար է ասել՝ երգչուհին շիկահե՞ր է, սեւահե՞ր, թե՞ կարմրահեր, քանի որ Ջուսի վարսերին փայլում են ծիածանի, գրեթե, բոլոր գույները:
Իր համարձակ կերպարանափոխության մասին երգչուհին զրուցել է NEWS.am STYLE-ի հետ.

«Իմ ոճաբան եւ վարսահարդար Սերժ Հարությունյանը մտածեց ինձանից ստանալ նման կերպար, ես էլ միշտ վստահում եմ նրան, քանի որ նա ինձ ամեն անգամ յուրովի է ներկայացնում»,-նշեց Ջուսը՝ ավելացնելով, որ իր ոչ մի խենթություն երբեք նախապես պլանավորած չի լինում:

«Իմ քայլերն ինձ համար էլ են միշտ լինում անսպասելի»:

NEWS.am STYLE-ի հետ իր զրույցներից մեկի ժամանակ՝անդրադառնալով նախորդ կերպարանափոխությանը, Ջուսը նշել էր, որ իր կարճ սանրվածքը շոկային էր եղել ամուսնու՝ Վահագնի համար: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչպես է սիրելին արձագանքել իր հերթական սկանդալային քայլին.

«Ամուսինս անսպասելի զարմացած է իմ կերպարից, բայց ես վստահեցրեցի նրան, որ միշտ այսպիսին չեմ մնա եւ դեռ կլինեն նոր փոփոխություններ՝ տարբեր ոճերի մեջ»:
Երգչուհին չբացառեց նաեւ այն փաստը, որ միգուցե նոր կերպարով նկարահանի նոր տեսահոլովակ.

«Արդեն ունեմ նոր երգ, որը ստեղծել ենք Dj Blackey-ի հետ: Այն իր ժամանակին կներկայացնենք հանրությանը»:

Սյունե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular