Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի. ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և
վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն
ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական
հաստատում ունի:

Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։ Ժողովրդական
բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար
օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ
դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես,
այժմ կիմանանք:
1․ Վերքերի բուժում
Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի
դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի
կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի
վերքը շուտ լավանա:
2․ Մարսողության լավացում
Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին
շատ քիչ մարդ գիտի
Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար
խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի
մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:
Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3
երեք անգամ մինչ ուտելը:
3․ Մրսածության բուժում
Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու
համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են
խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և
մի փոքր ազնվամորի:
4․ Փորկապության դեմ միջոց
Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր
եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ
2 թեյի գդալ:
5 Նիկոտինից կախվածության դեմ պայքար
Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության
դեմ. տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ:
Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի
նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է
ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով
բուժումներ չի կարելի նրան:Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի: