ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Մոսկվա թռիչքի տոմսը 385.000 դրամ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ կառավարության դիմաց բողոքի ակցիա և հացադուլ են իրականացնում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանը փակ է պահում ճանապարհը, Երևանում գտնվող «Աերոֆլոտ» ավիաընկերության գրասենյակի դիմաց հերթ են կանգնում ռուսական անձնագրեր ունեցողները և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցողների ընտանիքի անդամները, որպեսզի տոմս գնեն:

Ասում են՝ եթե նախկինում Երևան-Մոսկվա ուղղության տոմսը 70.000-100.000 դրամ էր, ապա այսօր 300.000 դրամից ավելի է: Քաղաքացիները չեն հասկանում, թե ո՞րն է թանկացման պատճառը և ի՞նչ կապ ունի տոմսի թանկացումը համավարակի հետ:

«Եթե 150.000 ռուբլիանոց տոմս ես առնում, կորոնավիրուս չես տանում հետդ, բայց, որ առնես 8000 կամ 10.000 ռուբլիանոց՝ կորոնավիրուս ես տանո՞ւմ: Այսինքն՝ սա բիզնես է, պետք է մի հատ ճշտեն, հասկանան, թե ինչ է կատարվում: Ասացին՝ սեպտեմբերի 12-ից հետո էլ չարտերային թռիչքներ չեն իրականացվում, այն ժամանակ գոնե այսքան թանկ չէր: Նոր մի կին դուրս եկավ, ասաց՝ Երևան-Մոսկվա ուղղությունը 385.000 դրամ էր, ստիպված թողեց ու հետ գնաց: Այդ թիվը լսել, վախից դուրս էր եկել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գրասենյակի դիմաց հավաքված քաղաքացիները:

Նրացից մեկն էլ, որն այդ պահին դուրս եկավ ավիաընկերության գրասենյակից, հաստատեց, որ տոմսի արժեքը մոտ օրերի համար բավականին թանկ է, սակայն, եթե գնեն մոտավորապես 1 ամիս հետո մեկնելու համար՝ անհամեմատ մատչելի կլինի.

«Եթե մոտակա օրերին եք ուզում՝ թանկ է, հոկտեմբերի վերջի համար տոմս կար, որը էժան էր, բայց քանի որ ինձ չէր հետաքրքրում դա, չհարցրեցի ստույգ արժեքը: Ես վերցրել եմ հոկտեմբերի 1-ի համար Մոսկվա-Մագադան, 2 թռիչքը միասին վճարել եմ 300.000 դրամ»:

Քաղաքացիներից շատերն էլ, որ ունեն ռուսական անձնագրեր և չեն կարողանում հարյուր հազարավոր դրամներ վճարել տոմսի համար, մտավախություն ունեն, որ 1 ամիս հետո կրկին սահմանները կփակվեն, չեն կարողանա մեկնել.

«Ես զրուցել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանության աշխատակցի հետ, հետո նոր եկել եմ այստեղ, ասում է՝ հերթով է, այս պահին միայն «Աերոֆլոտն»-ն է տոմսերը սպասարկում, բայց ինքը գարանտիա չունի՝ դու կթռնե՞ս, թե՞ չէ»:

168.am-ը փորձեց կապ հաստատել «Աերոֆլոտ» ավիաընկերության երևանյան գրասենյակի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞վ է պայմանավորված տոմսերի նման թանկացումը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular