ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքակիրթ Եվրոպան չի կարողանում մարսել հանդուգն բատկայի ներկայությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունը զուրկ է դեմոկրատական լեգիտիմությունից: ԵՄ-ն կրկին հաստատել է, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար և ԵՄ-ն չի ճանաչում կեղծված արդյունքները, իսկ երդմնակալությունը և Լուկաշենկոյին նախագահի մանդատը կրկին տրամադրելը զուրկ են լեգիտիմ լինելուց: Սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ, միջազգային ուժերին չհաջողվեց մեկուսացնել Բելառուսի երկարամյա նախագահին, որին մինչ օրս հաջողվել է բարեհաջող կերպով պահպանել խորհրդային կարգերից ժառանգություն ստացածն ու շարունակել հին ավանդույթներով երկիրը կառավարելը:
 
Ստացվում է, որ հետխորհրդային երկրներից միայն Բելառուսն է, որին դեռ չի հաջողվել, եվրոպական արժեքների միֆն օգտագործելով, քաոսային իրավիճակ ստեղծել երկրում: Եվ, չնայած, Բելառուսի նախագահն ինքն էլ է խոստովանել, որ բավական երկար ժամանակ է մնացել երկրի նախագահի աթոռին, սակայն, իրադարձությունները խոսում են այն մասին, որ այս անգամ էլ նրան հնարավոր չի լինի հեռացնել պաշտոնից: Երկրում ուկրաինական քաոսի սցենար թույլ չտալու համար նրան մնում է միայն գտնտել այնպիսի առաջնորդի, որը կշարունակի իր ուղին: Չնայած, որ նման առաջնորդ գտնելը կլինի շատ բարդ, եթե չասենք՝ անհնարին:
 
Համավարակի շրջանում Բելառուսի նախագահի կողմից իրականացված քայլերը ցույց տվեցին, որ Լուկաշենկոն չի պատրաստվում ենթարկվել միջազգային կազմակերպությունների հորդորներին ու պահանջներին: Եվ այս ամենը քաղաքակիրթ եվրոպան չի կարողանալու մարսել: Ուստի, պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Բելառուսի շուրջ օղակը նեղացնելու միջոցով հասնի ցանկալի արդյունքի, որը, սակայն, գոնե այս պահին դեռ անհնարին է:
 
Արմինե Գրիգորյան

www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular