ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատ-Արմենիան»` նախորդ տարվա պատմական հաջողությունը կրկնելու շեմին

ՍՊՈՐՏ

Եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» սեպտեմբերի 24-ին կփորձի կրկնել նախորդ տարվա պատմական հաջողությունը և դուրս գալ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տնային հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:

Գերդրամատիկ հաղթանակից հետո բարձր տրամադրությամբ

Նախորդ փուլում «Արարատ-Արմենիան» անհավանական «քամբեքի» հեղինակ դարձավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» դեմ խաղում, որտեղ լրացուցիչ ժամանակում հաղթեց 4:3 հաշվով: Ամբողջ երկրորդ խաղակեսը 10 ֆուտբոլիստներով անցկացրած երևանյան ակումբը մինչև 90-րդ րոպեն պարտվում էր 1:3 հաշվով, սակայն ավելացված ժամանակում կարողացավ փրկել խաղը, իսկ լրացուցիչ ժամանակում խաղային մեծ առավելությունը վերածեց ևս մեկ գոլի: Բացի այդ, դա «Արարատ-Արմենիայի» առաջին հաղթանակն էր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ նախորդ 5 խաղերում թիմը կրել էր 3 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի: Այդ հաղթանակը հոգեբանական առումով նոր լիցք կարող է հաղորդել հայկական ակումբին, որն ունի հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր:

Խաղային խնդիրները՝ անհանգստանալու առիթ

«Ֆոլայի» դեմ խաղում «Արարատ-Արմենիան» խաղային խնդիրներ ուներ գրեթե բոլոր օղակներում: Ամենաակնհայտը հարձակման գծի բացթողումներն էին, քանի որ թիմի չօգտագործեց անհավանական քանակությամբ գոլային պահեր: Զգալ էր տալիս նաև պաշտպանության և առջևի գծի խաղը միացնող միջին օղակի ոչ այնքան տպավորիչ խաղը: Պաշտպանության խաղը նույնպես անհանգստացնող է: Կամպանյանի թիմը 3 գոլ բաց մի թիմից, որին ուժեղ մրցակից համարելը շատ բարդ է: «Ցելյեի» հետ խաղում այդպիսի սխալները կարող են ճակատագրական լինել:

Նախորդ խաղերը

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: «Ցելյեն» նույնպես մեկնարկել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ: Հաջորդ փուլում սլովենական ակումբը տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին», որը 2 գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսում և տարել կամային հաղթանակ: «Ցելյեն» բավական անհաջող է մեկնարկել Սլովենիայի այս առաջնությունում, որի մեկնարկային 4 տուրերում վաստակել է ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ տեղը:

Ոչ տիտղոսակիր մրցակիցը

100-ամյա պատմություն ունեցող «Ցելյեն» հարուստ չէ տիտղոսներով: Ցելյե քաղաքը ներկայացնող թիմն իր պատմության մեջ առաջին ու միակ չեմպիոնական տիտղոսը նվաճել է հենց նախորդ մրցաշրջանում: 36 տուրերի արդյունքում «Ցելյեն» 2-ական միավոր գերազանցեց 2-3-րդ տեղերը բաժանած «Մարիբորին» ու «Լյուբլյանային» և հասավ պատմական հաջողության: Թիմը 8 անգամ խաղացել է Սլովենիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, բայց միայն մեկ անգամ է դարձել երկրի գավաթակիր (2005 թվականին): 2002/2003 և 2014/2015 մրցաշրջաններում «Ցելյեն» դարձել է Սլովենիայի փոխչեմպիոն: 2017 թվականից թիմը գլխավորում է նախկին ֆուտբոլիստ, 47-ամյա սլովենացի մասնագետ Դուշան Կոստիչը:

Այս տարի «Ցելյեն» նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում սլովենական ակումբը խաղացել է 3 անգամ և 3 դեպքում էլ առաջին փուլից լքել է պայքարը:

Հայ-սլովենական երրորդ դիմակայությունը

Սա հայ-սլովենական երրորդ դիմակայությունն է ակումբային մակարդակում: Նախորդ 2 դեպքերում սլովենական ակումբները հաղթահարել են Հայաստանի ներկայացուցիչների արգելքը: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2002թ. ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլում, որտեղ «Զվարթնոցը» 2 խաղերի արդյունքւոմ պարտվել է «Պրիմորյեին» (1:6, 2:0): 2017/2018թթ. մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցել է «Գորիցայի» հետ և 2 խաղերում պարտվել 2:4 հաշվով (0:2, 2:2):

Բուքմեյքերների ֆավորիտը

Բուքմեյքերական գրասենյակները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը: Հայաստանի չեմպիոնի հաղթանակը ստացել է 2.65 գործակից, հյուրերինը՝ 2.58, իսկ ոչ ոքին՝ 3.30:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Ցելյե» (Սլովենիա)՝ ժամը 18:00 (Ավանի ֆուտբոլի ակադեմիա)

Գլխավոր մրցավար՝ Ջոն Բիթոն (Շոտլանդիա)

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular