ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել դիմակ կրելու հետ կապված գովազդային արշավի համար․ News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման և գովազդային արշավի հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ մեկ անձից կատարված գնումները։

Վարչապետի աշխատակազմը այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի համար միայն 12,6 մլն դրամի գնում է կատարել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ գովազդային գործակալությունից։ Օրինակ՝ սեպտեմբերի 15–ին կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 3.678.000 դրամի դիմաց հիշյալ ընկերությունը պարտավորվել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված 40 գովազդային վահանակների վրա առնվազն մեկ ամիս ժամկետով ցուցադրել «Կրի՛ր, որ կրենք» խորագրով գովազդային պաստառները։

Նշենք, որ հիշյալ ընկերությունը վարձակալությամբ տնօրինում է նաև Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված կանգառասրահները և կանգառանշանները։

Կառավարությունը ընդհանուր առմամբ 5,9 մլն դրամ էլ հատկացրել է «ԻՄԻՋ Մ.Գ.» գովազդային գործակալությանը մարզերում դիմակ կրելու թեմայով գովազդային վահանակների տեղադրման համար։ Եվս 3,3 մլն դրամ էլ հատկացվել գովազդային ծառայություններով զբաղվող երեք այլ ընկերությունների՝ «Եվրո Ստուդիո» ՍՊԸ–ին, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ–ին և «ԷԳԱ» ՍՊԸ–ին։

COVID–19–ի կանխարգելման նպատակով իրականացվող գովազդային արշավի շրջանակներում պաստառների ձևավորման և տպագրության համար վարչապետի աշխատակազմը 3,2 մլն դրամ հատկացրել է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ–ին, և 2 մլն 700 հազար դրամ էլ՝ Ա/Ձ Նոննա Իսաջանյանին՝ գովազդային արշավի կազմակերպման նպատակով լուսանկարչական ծառայությունների մատուցման համար։

Նշված բոլոր գնումները կատարվել են ոչ մրցակցային եղանակով, այլ կերպ ասած՝ մեկ անձից, թեև նման ընթացակարգով գնումները պետք է իրականացվեն բացառիկ դեպքերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular