ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են կառավարության աջակցության 25-րդ ծրագրի շահառուները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռք բերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 և N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք․

  • ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը.
  • կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել.
  • 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝

. զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ.
. կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կազմակերպություններ։

  • ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով.
  • ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։

Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։

Ավելի մանրամասն տես՝ https://mineconomy.am/page/1699

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular