ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչը մերժել է բողոքը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց պաշտպան Գոռ Միքայելյանը։

Հիշեցնենք,որ օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել էր Մալաքյան եղբայրներից Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ նույն դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել էր Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Պաշտպանը բողոքարկել է Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշումը՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ կալանավորման հիմքերը։ Մասնավորապես՝ ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ առկա է վկաների վրա ներգործության և խոչընդոտման ռիսկ, մինչդեռ՝ պաշտպանական կողմը վստահեցնում է, որ որևէ խոչընդոտման ռիսկի մասին խոսք լինել չի կարող։

Նշենք, որ ֆուտբոլիստ եղբայրներից Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը՝ պահանջելով կալանավորել Գոռ Մալաքյանին, ինչը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular