ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի սահմանը հատելու նոր կանոնները` կապված կորոնավիրուսի համավարակի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս փուլում Վրաստանի պետական սահմանը բաց է ԵՄ անդամ 27 երկրներից միայն 5-ի համար (Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվա)՝ այն էլ պայմանով, որ այս երկրների քաղաքացիները, մուտք գործելով Վրաստան, պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված կորոնավիրուսային թեստի բացասական պատասխանը կամ թեստավորում անցնեն օդանավակայանում տեղակայված լաբորատորիայում (գործում է սեպտեմբերի 15-ից), գրում է «Грузия онлайн» պորտալը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության համաձայն` վերը նշված հինգ երկրների քաղաքացիները /մշտական բնակության թույլտվություն ունեցող անձինք կկարողանան Վրաստան ժամանել բոլոր տեսակի այցերով միայն օդային ճանապարհով՝  միայն նշված հինգ երկրներից մեկնելու դեպքում: Նախքան վրացական սահմանը հատելը, նրանք պետք է լրացնեն հատուկ մշակված էլեկտրոնային անկետա, որն առկա է Վրաստանի կառավարության ստեղծած registration.gov.ge կայքում, որում նշվում են Վրաստան մուտք գործելուց առաջ վերջին 14 օրվա ընթացքում ճանապարհորդությունների պատմությունը, Վրաստանում այցի վայրը, կոնտակտային տվյալները և այլն: Հատկանշական է, որ գործնական այցերը բոլոր երկրներից կկատարվեն առանց խոչընդոտների` կրկին անկետայի լրացման միջոցով: Գործնական այցով Վրաստան ժամանողները պետք է տեղում կորոնավիրուսի թեստ հանձնեն` սեփական միջոցների հաշվին: Այս կանոնը չի վերաբերում ԵՄ անդամ 5 երկրների քաղաքացիներին կամ մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, քանի որ այդ երկրների հետ Վրաստանի սահմանը բաց է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular