ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը

ՎԻԴԵՈ

ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲ ընկերությունն ընդգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։

2013 թվականին պետական գույքի կառավարման վարչության իրավասու պաշտոնատար անձինք, «Լոգիստիկ-կենտրոն» ընկերությունը մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ եւ նշված ընկերության օգտին օգտագործելու դիտավորությամբ, հանձնարարել են «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ եւ շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք՝ օտարվող գույքը ընդհանուր՝ 200 միլիոն 537 հազար դրամի շրջանակներում գնահատելու վերաբերյալ ղեկավարության բանավոր ցուցումը կատարելու խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց ընկերության շարժական գույքերի փաստացի հետազոտություններ կատարելու, ինչպես եւ գույքերի գնահատման ոչ արդյունավետ մեթոդաբանություն կիրառելու եղանակով, կեղծ տեղեկություններ ներառելով գնահատվող գույքերի մաշվածության եւ դրանց արժեքների վերաբերյալ, կազմել եւ հաստատել են տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, ինչպես եւ եզրափակիչ ու այլ ակտեր, որոնք 2013 թվականի հունիսին հաստատվել են «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալության» գլխավոր տնօրենի կողմից։

Ապօրինությունների հետեւանքով «Լոգիստիկ-կենտրոնի», վերարտադրման արժեք կազմող, ընդհանուր՝ 326 միլիոն 871 հազար դրամ արժողությամբ գույքի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի չափով, որոնք գնահատվել են ընդամենը 200 միլիոն 537 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2013 թվականի օգոստոսին, Կառավարության որոշմամբ, դրանք 30 տոկոս նվազեցված՝ 140 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետեւանքով էլ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular