Դուբայի օլիգարխներից մեկը մոտ 9 մլն դոլար է վճարել «գոլդ» ավտոհամարանիշի համար (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴուբայի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ ծագումով հնդիկ գործարար Ռաջ Սահնին, հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ օրերս կատարած թանկարժեք գնման պատճառով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, RSG International ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Սահնին աճուրդով ձեռք է բերել Դուբայի ամենազիլ ավտոպետհամարանիշը (D5)՝ վճարելով 8.98 մլն դոլար:
Հայտնի է, որ համարանիշն արդեն փակցվել է օլիգարխի ճերմակ Rolls Roys մեքենային:
Սահնին պատմել է, որ շատ է սիրում 5 թիվը, քանի որ այն միշտ հաջողություն է բերել իրեն:
Աղբյուրը հավելում է, որ աճուրդի ժամանակ գործարարը գնել է մեկ այլ «գոլդ» ավտոհամարանիշ՝ դրա համար վճարելով 272.000 դոլար: