ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութն անվտանգ է. «Lancet»-ի նոր հետազոտությունների արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի դեմ «Спутник V» պատվաստանյութը կարող է հակամարմինների ազդեցություն առաջացնել՝ առանց կողմնակի ազդեցությունների: Այդ մասին վկայում են «Lancet» ամսագրում հրապարակված հետազոտության նախնական արդյունքները:

76 անձանց մասնակցությամբ՝ պատվաստանյութի փորձարկումների անցկացման վաղ փուլի արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութի երկու բաղադրիչները 42 օրվա ընթացքում անվտանգության լավ պրոֆիլ ունեն, ինչպես նաև 21 օրվա ընթացքում փորձարկվողների մոտ հակամարմինների պատասխան ռեակցիա են առաջացնում:

Հետազոտության մասնակիցերը նշել են, որ այդ տվյալները հիմնված են 42 օր տևողությամբ երկու փուլերի վրա, որոնցից մեկի ընթացքում ուսումնասիրվում են պատվաստանյութի սառեցված բաղադրիչները, մինչդեռ մյուսը կապված է լիոֆիլացված բաղադրիչների հետ:

Այս երկբաղադրիչ պատվաստանյութը ներառում է ադենովիրուսներ rAd26-S-ը և rAd5-S-ը, որոնք ձևափոխվել են SARS-CoV-2-ին բնորոշ սպիտակուցն արտահայտելու համար: Ադենովիրուսները, որոնք, որպես կանոն, սովորական մրսածություն են առաջացնում, թուլացվել են, որպեսզի մարդու բջիջներում չկարողանան բազմանալ և հիվանդություն առաջացնել:

Այս պատվաստանյութերն ուղղված են երկու տեսակի իմունային համակարգերի ձևավորմանը՝ հակամարմիններ և T-բջիջներին ուղղված ռեակցիա: Սա արվում է նրա համար, որ երբ վարակը շրջանառվի օրգանիզմում, նրանք հարձակում գործեն դրա, ինչպես նաև վարակված բջիջների վրա:

Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Դենիս Լոգունովը նշել է, որ երբ ադենովիրուսային պատվաստանյութերը մտնում են օրգանիզմի բջիջների մեջ, նրանք ներմուծում են SARS-CoV-2-ի սպիտակուցի գենետիկ կոդ, ինչը նպաստում է բջիջների կողմից նշված սպիտակուցի արտադրությանը: Դա օգնում է իմունային համակարգին սովորեցնել՝ ճանաչել և հարձակվել վարակի վրա: SARS-CoV-2-ի դեմ ուժեղ իմունային ռեակցիա ձևավորելու համար կարևոր է բուստերային պատվաստում կատարել:

Հետազոտություններին մասնակցել են 18-60 տարեկան մեծահասակներ: Նրանք գրանցման պահից սկսած՝ ինքնամեկուսացվել և առաջին պատվաստումից հետո 28 օր մնացել են հիվանդանոցում:

Առաջին փուլում մասնակիցները ստացել են երկբաղադրիչ պատվաստանյութի բաղադրիչներից մեկը. մասնակիցների մի մասը ստացել է rAd26-S, իսկ մյուսը՝ rAd5-S:
Առաջին փուլի մեկնարկից 5 օր հետո սկսված երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները ստացել են ամբողջական երկբաղադրիչ պատվաստանյութ: 1-ին օրը նրանք ստացել են rAd26-S բաղադրիչով առաջնային պատվաստում, իսկ 21-րդ օրը՝ rAd5-S բաղադրիչով բուստերային պատվաստում:

Պատվաստումից հետո ձեռք բերված իմունիտետը բնական իմունիտետի հետ համեմատելու համար հետազոտության հեղինակները թեթև կամ միջին COVID-19-ը տարած՝ առողջացման փուլում գտնվող 4817 մարդկանցից արյան պլազմա են վերցրել:
Հեղինակների կարծիքով հետազոտությունների անցկացման 42 օրերի ընթացքում պատվաստանյութի երկու բաղադրիչներն էլ եղել են անվտանգ:

Առավել տարածված բացասական ազդեցությունները եղել են ներարկման տեղի ցավը, ջերմության բարձրացումը, գլխացավը, ասթենիան (թուլություն, էներգիայի բացակայություն), ինչպես նաև հոդերի և մկանների ցավը:

Հետազոտողները նշել են, որ վերոնշյալ բացասական ազդեցությունները դիտվում են նաև այլ պատվաստանյութերի կիրառման դեպքում, հատկապես նրանց, որոնք հիմնված են ռեկոմբինացված վիրուսային վեկտորների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular