ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ինձ վրա որակումներ տալու պատասխանատվություն չեմ վերցնի»․ Արարատ Մկրտչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը  առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանն է։

- Պարո՛ն Մկրտչյան, շուտով կբացվեն դպրոցները, տրանսպորտն էլ ավելի  ծանրաբեռնված են աշխատելու: Սա կարո՞ղ է նպաստել վիրուսի տարածմանը։ 

— Կարծես թե վիրուսի տարածումը զիջում է իր դիրքերը, աստիճանական նվազեցման միտում ունենք։ Մենք վախենում ենք, որ ստվար զանգված լինի և վարակը տարածվի և գիտենք, որ պարտադիր պայման է դիմակ կրելը հատկապես տրանսպորտում, գիտենք, որ կառավարության որոշման համաձայն 40 մարդուց ավել հավաքվելու իրավունք չկա, իսկ տրանսպորտում հազիվ թե 40 մարդ տեղավորվի, ուստի կարող ենք ասել, որ վարակի տարածում տեղի չի ունենա։ Բայց եթե օբեկտիվ լինեմ, իմ կարծիքով, մեծ թվեր չեն լինի։ Վիրուսը փոխել է իր հատկությունը, այս տեսակետին են հանգել բազմաթիվ գիտնականներ և հետազոտողներ, ովքեր պնդում են, որ վիրուսի ուժգնությունը բավականաչափ նվազել է։ Եվ ես կարծում եմ, որ մենք հունիս ամիս չենք ունենա, բայց կարող է հիվանդների քանակը ժամանակ առ ժամանակ փոքրիկ աճ գրանցել։ Ասեմ, որ երիտասարդները, ովքեր գնում են բուհեր կամ դպրոցներ  միևնույնն է չեն դադարեցրել իրենց ընկերների, դասընկերների հետ հանդիպումները։ Դիմակ կրելու մշակույթը մեզ մոտ դեռ այդքան լայն չի, քանի որ, երևի դուք էլ եք նկատել, փողոցում մարդիկ դիմակները կրում են ծնոտի տակ։ Համաճարակը հայ բնակչության մեջ առաջացնում է հանրային իմունիտետ, որը բերում է վարակի նվազման։ Այս նույն քայլերը կատարվում են որջ քաղաքակիրթ աշխարհում, և բոլոր տեղերում սեպտեմբերի 1-ից մեկնարկել են դասերը և որևէ մտավախություն չկա վարակի տարածման։ 

- Վերջին օրերին, ամփոփելով COVID-19-ի դեմ պայքարը, անընդհատ նշվում է առողջապահության նախարարի ու նախարարության թերացումները։ Դուք կիսո՞ւմ եք այդ քննադատությունները:

— Կարծում եմ, որ քննադատելու համար պետք են լուրջ վերլուծություններ, ես, լինելով  առողջապահության կառավարման մասնագետ, գտնում եմ` համաճարակը պետք է ավարտվի։ Պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն դեպքերի պատճառահետևանքային արդյունքների և դա մեկ կամ մի քանի մարդկանց ուժերը շատ քիչ կլինեն ապացուցելու թերացումները և սխալները, որոնք եղել են այս ժամանակաշրջանում։ Եվ առհասարակ, ցանկացած երկրում էլ պետք է համաճարակը կանխվի, և հետո նոր կարողանան հասկանալ և համեմատել փորձը այլ երկրների հետ։ Նաև պետք է որոշակի վերլուծական և լաբորատոր հետազոտություններ և միայն գիտական ուսումնասիրությունների արդյունքում կարող են խոսել թերացումներից։ Ես բոլորին կառաջարկեի սպասել համաճարակի ավարտին և հետո նոր լուրջ մասնագետների մասնակցությամբ կատարել վերլուծություններ։ Ես ինձ վրա որակումներ տալու պատասխանատվություն չեմ վերցնի։

- Շատերը նշում են, թե քանի որ մեզ մոտ համաճարակի ընթացքը շատ երկար տևեց, երկրորդ ալիքի հավանականությունը շատ փոքր է: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

— Իսկ, ո՞ր երկրում է կարճ տևել․․․ Ամբողջ աշխարհում հիմա համաճարակը ընթանում է։ Երկրորդ ալիքի մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ առաջին ալիքը արդեն վերջացել է։ Դեռ չկա նման հայտարարություն, որ աշխարհում ավարտվել է պանդեմիան, ուստի երկրորդ ալիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Բոլոր գիտնականներն էլ նշում են, որ թեստավորման ծավալների մեծացման հետ նաև հայտնաբերվում են վարակվածներ։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular