ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես մշտապես ավելի շատ մտահոգվել եմ Փիթի, քան Ջոլիի մասին: Էնջին շատ մարտական է, իսկ Փիթը՝ փալաս»: Փիթի եւ Ջոլիի նախկին թիկնապահը՝ Հոլիվուդի ամենաաստղային զույգի գաղտնիքների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հոլիվուդի ամուսնալուծվող զույգերից Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի նախկին թիկնապահը՝ Մարկ Բիլինհեմը, բրիտանական The Sun-ի հետ հարցազրույցում խոսել է աստղային ընտանիքի գաղտնիքների մասին:

 Բրիտանական բանակի նախկին զինվորականը մեծ թվով հանրահայտ դեմքերի հետ է աշխատել՝ Թոմ Քրուզ, Շոն Պեն, Ռասել Քրոու եւ այլք: Ինչ-որ ժամանակ Մարկը եղել է նաեւ Հոլիվուդի ամենաաստղային զույգի թիկնապահը:

 «Էնջին եւ Բրեդն ամենից շատ վախենում էին, որ իրենց երեխաներին կառեւանգեն եւ փրկագին կպահանջեն,- հայտարարել է 51-ամյա Մարկը: - Նրանք շատ էին անհանգստանում, երբ կողմնակի մեկը երեխաների կողքին էր հայտնվում: Ի սկզբանե պարզ էր, որ մենք կկարողանանք միասին աշխատել: Մենք շատ մտերիմ էինք, ես մշտապես նրանց հետ էի ապրում: Այդ պատճառով անձամբ ես կարող էի երեխաներին ցանկացած տեղ տանել, սակայն անձնակազմից եւ ոչ մեկին դա թույլատրված չէր»:

 Ինչ վերաբերում է պապարացիներին եւ երկրպագուներին, ապա Մարկն ասել է.

 «Ես մշտապես ավելի շատ մտահոգվել եմ Փիթի, քան Ջոլիի մասին: Էնջիին մարդիկ սիրում էին, իսկ ահա Բրեդին՝ ատում: Էնջին շատ մարտական է, իսկ Փիթը՝ փալաս: Ստիպված էի նրան այդ ամենից պաշտպանելու ճանապարհ գտնել: Դա հեշտ չէր, բայց հետաքրքիր էր: Ի դեպ, իմ պարտականությունների մեջ էր մտնում, որ Ջոլին եւ Փիթը հասարակության առաջ պատշաճ տեսքով հանդես գային: Ես պետք է համոզված լինեի, որ նորմալ են հագնված եւ խցիկի առջեւ հիմարություններ չեն անում, իսկ դա դժվար էր: Էնջին եւ Բրեդը սոցիալական հմտություններին բավական քիչ էին տիրապետում, քանի որ նրանք փակ կենսակերպ էին վարում, նրանք նույնիսկ չգիտեին, թե բարում ինչ խմիչք պատվիրեն»,- նշել է Մարկը, որն այժմ կարիերա է սկսում շոու-բիզնեսում եւ որպես հրահանգիչ է նկարահանվում SAS: Who Dares Wins շոուում, որում Էկվադորի ջունգլիներում նորակոչիկներին կնախապատրաստեն «բանակի շարքեր» ընդունվելուն:

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular