ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ խոհարարի մատները Թաթարստանում չեն կտրել՝ ադրբեջանցուն հավի փոխարեն խոզի միս տալու համար. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

– Պարոն Կարախանյան, երեկ մամուլում ինֆորմացիա տարածվեց, որ Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

– Իրականում մենք երկու օր է՝ ակտիվորեն այս հարցով զբաղվում ենք։ Որոշ լարումներ են առաջացել Ռուսաստանի տարբեր շրջաններում, նաև Մոսկվայում՝ նորից հայկական ու ադրբեջանական համայնքների ակտիվիստների՝ մանավանդ երիտասարդության շրջանակներում։ Պետք էր շատ արագ, օպերատիվ կերպով այս հարցին լուծում տալ, հասկանալ՝ որտեղ է սուտն ու ճիշտը։ Տեղական իրավապահ մարմինների հետ հարցը ճշտվեց՝ սա պարզապես քրեական խմբավորումների միջև այդ առևտրային օբյեկտների տարածքների բաժանման խնդիր է եղել։ Խառնված են եղել նաև տեղական ոստիկանության որոշ անդամներ, բոլոր մասնակիցները այսօրվա դրությամբ հայտնաբերվում են, հետաքննությունը գնում է, կլինեն ձերբակալություններ։

Իսկ հասարակական-քաղաքացիական կյանքում մենք հասկանում ենք, որ այս ամեն ինչն արվում էր, որպեսզի հիմա էլ արդեն հայ-թաթարական բախումներ հրահրվեն։ Պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն այդ գործողություններին որպես սուբյեկտ չեն մասնակցում, բայց հրահրում են հայ-թաթարական բախումներ։ Հիմա թաթարական տարբեր գործիչների հետ այդ երկխոսությունը տեղի է ունենում, բոլորը հասկանում են, որ սա քրեական պատմություն է, ոչ մի ազգամիջյան խնդիր չկա։ Այն խմբավորումները, որոնց վերագրվում է այս իրավիճակներում խառնվելը, միատարր չեն, միայն թաթարներ չեն, ու կապել հայ-թաթարական խնդիրների հետ՝ սխալ է, իրենք դա ևս ընդունում են։ Մենք զգուշացնում ենք հայ ակտիվիստներին էմոցիաներին չտրվել, զգայական կոչեր չանել ու գործողությունների չդիմել, հիմարություններ չպետք է անել։ Իսկ այն, որ ասում են՝ հավի մսի փոխարեն խոզի միս է տվել, ամբողջությամբ սուտ է, հնարած, ֆանտաստիկ պատմություն է՝ աշխատում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը գալիս է Բաքվից։ Այն անձինք, որոնք այս ինֆորմացիան տարածում են, սնվում են ոչ միայն Ադրբեջանի դեսպանության կողմից, այլև ընդհանրապես Բաքվից։ Իրենք նոր կուրս են վերցրել՝ հիմա էլ ուզում են հայ-թաթարական բախումներ ստեղծել։ Այն հայ-ադրբեջանական ալիքը, որ եղավ՝ իրենց չբավարարեց, հիմա էլ նման «սլիվներ» են անում, որ լարումներ առաջացնեն։ Գիտեն, որ հայկական կողմը շատ զգայուն է այս հարցում, լավ կազմակերպված, հիմա անընդհատ գնում են նման սադրանքների, որ կոնֆլիկտների կենտրոնը նորից տեղափոխեն Մոսկվա։ Իրավիճակը շատ զգայական է, շուկաների, հայկական ապրանքների հետ կապված։ Քանի որ այդ հարցերը լուծվում են, աշնանային նոր ապրանքները պետք է գան՝ խաղող և այլն, իրենք ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար։ Եղած միջադեպի բոլոր ապացույցներն էլ կան, մարդիկ կձերբակալվեն, ընդամենը տարածքային վեճ է։

– Իսկ հայ խոհարարն ի՞նչ մասնակցություն է ունեցել։

– Հայ խոհարարի մասնակցությունը չկա, իր համար հանգիստ խոհարար է աշխատում։ Տեսանյութի մեջ երևում է՝ կա և՛ ներսի, և՛ դրսի տեղի ունեցածը, կան նաև կանայք, բոլորի դեմքը պարզ երևում է։ Խոհարարին ինչ պատվեր տվել են, այդ պատվերը սարքել է, փաթաթել լավաշի կամ հացի մեջ ու տվել։ Ընդհանրապես այդ ժամանակ խոզի միսն արդեն վերջացած է եղել, ամեն ինչ հնարած ու սուտ պատմություն է։ Հետո, երբ դրսից մարդ է գալիս, դու չես կարող հարյուր տոկոսով որոշել՝ ադրբեջանցի՞ է, թաթա՞ր, բաշկի՞ր կամ թեկուզ հայ ու վրացի։ Այդ խանութն էլ սրճարանի նման չէ, պատուհանը բացում է՝ ներսից դուրս ապրանք տալիս։ Միանգամից ազգությունը որոշելը, հավի տեղը խոզի միս տալը ֆանտաստիկայի ժանրից է։ Մենք այսօրվա դրությամբ որոշում ենք այն շրջանների ու մարզերի աշխարհագրությունը, թե որտեղ են հաջորդ սադրանքները լինելու։ Այս տեմպերով մենք արդեն հասկանում ենք, թե որտեղ են հաջորդ անգամ ինչ-որ բան սարքելու։ Քրեական հեղինակությունների խանութներն իրար մեջ կիսելը չպետք է դարձնել ազգամիջյան կոնֆլիկտ։ Բայց իրենք իհարկե երազում են հայ-թաթարական խոշոր ընդհարում կազմակերպելու մասին։ Անում են, հետո, իհարկե, ամեն ինչ հերքվում է, բայց նստվածքը մնում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular