ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոմավառություն Եռաբլուրում` ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաշնակցական երիտասարդները և ազատամարտիկների հանձնախումբը մոմովառություն են կազմակերպել Եռաբլուրում ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների: Նախքան մոմավառությունը, ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է․

«Մենք համախմբվել ենք  Եռաբլուրում՝ մեր խոնհարումը բերելու մեր զոհված ազատամարտիկներին,  հայրենիքի պաշտպանության համար ընկածների հետ միասին նշելու Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հերթական տարեդարձը, հպարտությամբ արձանագրելով, որ  ազատագրված հայրենիքի մի մասն էլ այսօր  ունենք և պայքարը շարունակվում է։ Պայքարն առջևում է, մենք չունենք  տարածքներ զիջելու ինչ-որ մտադրություններ, քանի որ շատ ենք տուժել,  շատ ենք կորցրել, եկել է ի վերջո ամբողջական հայրենիքի կերտման շրջանը: Արցախը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, մեր կորցրած մյուս տարածքները ժամանակի ընթացքում պետք է հետ բերենք, պետք է հայ ժողովուրդն իր  կենսագործունեությունը կառուցի այդ տարածքի վրա, որը հայրենիք է և որը միակ երաշխիքն է հայ ժողովրդի հարատև ապրելու: Մենք շնորհավորում ենք մեր ժողովրդին, շնորհավորում ենք այս բարձունքից` այդ շնորհավորանքին միացնելով նաև ազատամարտիկների, հայրենքի պաշտպանության համար զոհված հայորդիների այն ոգին և  կամքը, որը կերտեց անկախ Արցախ: Եկել է նաև ժամանակը բոլորին զգուշացնելու, բոլոր այն անձանց, որոնք  մտածում են` Արցախն ընդամենը տարածք է։ Ոչ այն տարածք չէ, Արցախը հայրենիք է, մեր միացյալ հայրենիքի մի մասը և չկա զիջելու որևէ բան, քանի որ հայրենիքով չեն սակարկում, հայրենիքի համար պայքարում են մինչև վերջ», նշեց ՀՅԴ գործիչը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ապրում ու կարողանում է կենսագործունեություն ծավալել այն ազգը, որը որևէ պայմանով, որևէ բանակցությամբ հայրենիքի ինչ-որ հատվածը տալու մտադրություն չունի։

«Հարգանքի են արժանանում և ապրում են այն ազգերը, որոնք տեր են իրենց իրավունքներին: Մեր ազգային ազատագրական գաղափարախոսությունը այլընտրանք չունի: Մեր խոնարհումը Արցախյան ազատամարտի ճանապարհին ընկած մեր հայորդիների  շիրիմներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular