ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարեփոխել հետխորհրդային երկրները. Սահակաշվիլին բյուրո է բացում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է բարեփոխումների բյուրո ստեղծել հետխորհրդային տարածքում: Նրա կարծիքով դա թույլ կտա բարեփոխիչներին համախմբել մեկ վայրում:

Փորձագետների տեսանկյունից քաղաքական գործչի առաջարկն ինքնագովազդ է, քանի որ ոչ ոք նրան չի սպասում ԽՍՀՄ նախկին հանրապետություններում: «Газета.Ru»-ն պարզել է, թե ինչպես է Սահակաշվիլին պատրաստվում գրավել հետխորհրդային տարածքը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դա այս հսկայական տարածքում մեծ միջազգային կենտրոն կլինի գաղափարների գեներացման և բարեփոխիչների համախմբման համար»:
Բյուրոյի ստեղծման վերաբերյալ երկիմաստ հայտարարությունը հայտնվել է Վրաստան վերադառնալու և հանրապետության գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին քաղաքական գործչի հայտարարությունների ֆոնին, ինչն ավելի շատ հարցեր է առաջացնում «միջազգային նախաձեռնության» ապագայի և Ուկրաինայում Սահակաշվիլիի հետագա աշխատանքի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ նման առաջարկները հնչում են հենց Սահակաշվիլիից, քանի որ հայրենիքում ծավալած գործունեության համար Ուկրաինայում նրան բազմիցս անվանել են «մեծ բարեփոխիչ»: Կիևը նույնպես Սահակաշվիլիից ակնկալում է բեկումնային փոփոխությունների զարգացում:

Վրաստանում իր նախագահության 10 տարիների ընթացքում Սահակաշվիլին որոշակի հաջողություններ է ունեցել: Գլխավոր հաղթանակը Ներքին գործերի նախարարության բարեփոխումն է, որը գործնականում հեռացրել է իրավապահ մարմինների լուրջ կոռուպցիան: Հաջող որոշումների ցանկում արժե ներառել նաև հարկային և դատական բարեփոխումները, որոնք զգալիորեն նվազեցրել են Վրաստանում կոռուպցիայի մակարդակը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը նշել է, որ բարեփոխումները Սահակաշվիլիի նախագահության տարիներին ինքնանպատակ չեն եղել. դրանք նրա քաղաքական և պետական գործունեության մաս են կազմել:

Միևնույն ժամանակ, Սահակաշվիլին դեռևս բեկումնային բարեփոխումներ չի ներկայացրել Ուկրաինայի համար: Առայժմ քաղաքական գործիչը կենտրոնացել է ուկրաինական դատական համակարգի վրա, և նրա առաջարկը կարելի է բնութագրել ընդամենը երկու բառով՝ զանգվածային կրճատումներ: Նախկին նախագահի համաձայն՝ Ուկրաինան պետք է լուծարի վարչական, տնտեսական և ընդհանուր դատարանները, այնուհետև դրանց փոխարեն ստեղծի արդարադատության շրջանային կենտրոն, այսինքն՝ 764 դատարանները դարձնի 200՝ իբրև մատչելիությունը հեշտացնելու, նրանց աշխատանքն արագացնելու և թափանցիկությունը բարձրացնելու համար:

«Կլինի Գերագույն վարչական դատարան, որտեղ քաղաքացիները կդիմեն պետական մարմիններին, Գերագույն հակակոռուպցիոն դատարան, Մտավոր սեփականության հարցերով գերագույն դատարան»,- թվարկել է Սահակաշվիլին:

Բացի այդ, քաղաքական գործիչն առաջարկում է ստեղծել գործերի ավտոմատ բաշխման ծրագիր, թույլատրել հայցերի առցանց ներկայացում, դատական նախադեպ մտցնել, որպեսզի մի քանի դատարաններ չկարողանան տարբեր որոշումներ կայացնել միևնույն գործի համար, ինչպես նաև վերացնել դատարանի կառավարման համակարգի «բազմազանությունը»՝ ստեղծելով դատական վերահսկողության մեկ մարմին և լուծարելով մնացած բոլորը:

Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ վերոնշյալ առաջարկներին թերահավատությամբ են մոտենում, քանի որ դրանք «դրական» անվանելը դժվար է: Ոչ ոք Վրաստանի նախկին նախագահին չի արգելում գաղափարներ արտահայտել և տարածել, սակայն իշխանությունները չեն շտապում դրանք կյանքի կոչել:

Վ. Մուխանովը նշում է, որ Սահակաշվիլիի բոլոր հայտարարությունները կապված են իր հայրենիքի հետ, որտեղ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և որին մասնակցելու է Սահակաշվիլիի մտահղացումը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Այնուամենայնիվ, դեպի հայրենիք Սահակաշվիլիի ճանապարհը փակ է՝ չնայած վերադարձի պատրաստման մասին նրա բոլոր հայտարարություններին. նախքան հանրապետության ամբողջական իշխանափոխությունը, նա դժվար թե կարողանա վերադառնալ: Սահակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բռնության գործադրմամբ ծառայողական լիազարությունների չարաշահման, առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու և բանտարկյալին ապօրինի ներում շնորհելու պատճառով:

NDI-ի հունվարյան հարցման համաձայն՝ Սահակաշվիլիին աջակցում է վրացիների 26%-ը, մինչդեռ «Վրացական երազանք» կուսակցության անդամ հանդիսացող՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին աջակցում է բնակչության 34%-ը: Այսինքն, նույնիսկ հայրենիքում նախկին նախագահն այլևս չի վայելում բնակչության լուրջ աջակցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular