ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը շախմատի առցանց օլիմպիադայում 3 խոշոր հաղթանակ է տարել

ՍՊՈՐՏ

Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը Խորվաթիայի հավաքականին 4,5:1,5, իսկ հինգերորդ փուլում «չորով» հաղթել է Ալժիրին ու Մարոկկոյին՝ 6:0։

 Հայաստանի շախմատի հավաքականը Լևոն Արոնյանի գլխավորությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Շախմատի համաշխարհային առցանց օլիմպիադայի С խմբում։

Շախմատ

Երկրորդ խաղային օրվա ընթացքում հայ շախմատիստները երեք հաղթանակ են տարել, ու բոլորը խոշոր հաշվով։ Չորրորդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին 4,5:1,5, իսկ հինգերորդ փուլում ջախջախիչ պարտության մատնել Ալժիրին ու Մարոկկոյին՝ 6:0։

Օգոստոսի 21-ին՝ խմբակային փուլի առաջին օրը, հայ շախմատիստները հաղթել էին Ռումինիային (4:2) ու Թուրքիային (4,5:1,5) ու անսպասելիորեն պարտվել Բուլղարիային (2,5:3,5)։

Վեց շրջանից հետո 12 միավորով առաջատար է Ռուսաստանը։ Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականն է (10), երրորդում Ռումինիայի թիմը(8), որոնց հաջորդում են . Անգլիան (8), Բուլղարիան (7),  Խորվաթիան (5), Եգիպտոսը (5) Թուրքիան (3), Մարոկկոն (2) ու Ալժիրը (0):

Օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։

Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։

Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular